Ցավալիորեն, լրատվամիջոցներին ճնշելու հերթը Նիկոլ Փաշինյանինն է. Հրապարակ
Yerevan Today լրատվական կայքի խմբագրությունում առավոտ վաղ սկսված խուզարկությունը, որը դեռ շարունւսկվում է, անամպ երկնքում պայթյունի էր նման։ Իհարկե, վերջին շրջանում մենք
այնպիսի իրադարձությունների ենք ականատես լինում, որ հիմա ոչնչից պետք չէ զարմանալ, բայց որ իշխանությունը կմտնի լրատվամիջոց եւ 5-7 ժամով կպարալիզացնի ԶԼՄ-ի ւսշխատանքը՝ ազդարարելով լրագրողների նկատմամբ հետապնդումների սկիզբը, անսպասելի էր։
Եվ այսպես, Yerevan Today մտած Քննչական կոմիտեն տեղեկացնում է. «Ի թիվս այլ հասցեների՝ օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաեւ Yerevan Today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։ Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որեւէ կերպ առնչություն չունի իրականացվող լրւսգրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական զործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տփալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու եւ տարածելու եղանակը եւ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Քրեական գործի շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն, իսկ արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ»։
Առնվազն տարօրինակ է, որ լրատվամիջոցում կատարված խուզարկությունը փորձում են ներկայացնել իբրեւ լրագրողական գործունեության հետ կապ չունեցող գործողություն։ Իսկ ինչի հետ կապ ունի, հարգելի իրավապահներ: Yerevan Today -ն օտարերկրյա հատուկ ծառայությունների հայաստանյան գրասենյւմկն է, թե՞ ԱՄՆ պետդեպի լրատվամիջոցը, որտեղ հոդվածներ ու հարցազրույցներ անելու ւսրանքներում գաղտնալսումներ են իրականացվում եւ տրամադրվում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին։ Վերջապես՝ ինչ են փնտրում լրատվամիջոցում, որը չեն կարողանում 5-6 ժամ գտնել։ Արդյոք չեն ծանոթանում լրատվամիջոցի ինֆորմացիոն աղբյուրներին, խմբագրի նամակագրությանը, առաջիկա հրապարակումների բովանդակությանը եւ ւսրդյոք այդ ինֆորմացիան չեն օգտագործելու հատուկ նպատակներով։
Ամեն դեպքում, այս խուզարկությունից կարելի Է մի քանի եզրահանգում անել.
Նախ այն մասին, որ «երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու եւ տարածելու եղանակը եւ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ» մեր իրավապահներին դեռեւս հասու չեն։ Այսինքն՝ նրանք ոչ միայն չեն հայտնաբերել, թե ով Է իրականացրել այդ գադտնալսումը, այլեւ այնքան հեռու են դա հայտնաբերելուց, որ հույսը դրել են երեւանյան մի ԶԼՄ-ի խմբագրությունում եւ նրա հիմնադրի բնակարանում կատարված խուզարկության վրա։ Այսինքն, մեր իրավապահներն այնքան ոչ պրոֆեսիոնալ են, որ ոչ միայն թույլատրում են իրենց մասնավոր խոսակցությունը գաղտնալսել, այլեւ գաղտնալսողներին չեն կարողանում հայտնաբերել, գոնե՝ ճիշտ ուղղության վրա աշխատել։
«Արջը յոթ երգ գիտի, յոթն Էլ՝ մեղրի մասին» ասացվածքը մեր իշխանությունների մասին է։ 4-5 օր է անցել գաղտնալսման սկանդալից, եւ իրավապահներն աշխատում են առաջին իսկ պարզունակ վարկածի վրա, որն առաջ է քաշել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն է՝ գաղտնալսումն արվել է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի կողմից, ուստի հետքերը պետք է փնտրել նրա անվան հետ կապվող լրատվամիջոցում, ինչպիսին է Yerevan Today-ը։ Մինչդեռ պարզ է, որ եթե անգամ Ռ. Քոչարյանն ու նրա անվան հետ կապվող ԶԼՄ-ները որեւէ առնչություն ունեն այդ նյութի հետ, ապա այդ հետքերը վաղուց վերացրած կլինեին, ինչպես, դատելով քննության ընթացքից, հետքեր չեն թողել իրական գաղտնալսողները։
Հայաստանում եկել են ժամանակներ, երբ իշխանությունը ոչնչից չի խորշում՝ ոչ հակառակորդներին հրապարակավ պախարակելուց, ոչ իրավապահներին հրապարակավ հրահանգներ իջեցնելուց, ոչ հանրահավւսքում թիրախներ մատնանշելուց, ոչ էլ անգամ լրատվամիջոցների աշխատանքին միջամտելուց, անգամ՝ խուզարկությունների տեսքով։ Նման կոպիտ միջամտություն մենք տեսել ենք նախկին նախագահների օրոք, երբ 1994-ին Տեր-Պետրոսյանի ժամանակ մտան ՀՅԴ–ական լրւստվամիջոցներ, երբ Ռ. Քոչւսրյւսնի օրոք Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» թերթն էին փակում, ապա՝ «Ա1 +» հեռուստաընկերությունը, հիմա լրատվամիջոցներին ճնշելու հերթը , փաստորեն եւ ցավալիորեն, Նիկոլ Փաշինյանինն է:
Օրեցօր երկրում նոր մթնոլորտ ու նոր իրավիճակ է ձեւավորվում։ Ոչ միայն նախկին պաշտոնյաներն ու մեծահարուստներն են սպասում, որ իրենց «կկանչեն, կտանեն, կբռնեն», այլեւ ավելի ու ավելի մեծ շրջանակ է իրեն անապահով զգում. մատնագրերի, կեղծ ահազանգերի, փակված գործերը վերաբացելու, հին «մեռելները վերակենդանացնելու» շրջան է սկսվել։ Նաեւ հայհոյանքի ու ատելության դոզան է խիստ ավելացել, եւ դա զգում են ոչ միայն նախկինները, այլեւ նախկինների օրոք հալածված, նրանց դեմ պայքարած շատ ու շատ մարդիկ։ Այս մթնոլորտում դժվարացել է հատկապես ԶԼՄ-ների աշխատանքը։
Իհարկե, Փաշինյանին եւ նրա իշխանության բոլոր քայլերը գովերգող լրատվամիջոցները գուցե խնդիրներ չունեն, իսկ նրանք, ովքեր փորձում են հանրային բոլոր շերտերի անհանգստությունը փոխանցել, բոլորի իրավունքները պաշտպանել եւ անաչառ լինել՝ ներկայացնելով նաեւ գործող իշխանությունների սխալները, ամեն օր բախվում են բազում խնդիրների։ Երեկ դա «քոմենթների» ու հայհոյանքի, ֆեյսբուքյան արշավների տեսքով էր, այսօր՝ արդեն խուզարկությունների։ Այնպես որ՝ խոսել մամուլի լիարժեք ազատության մասին եւ հայտարարել, որ դա փաստ է, առնվազն տարօրինակ է։ Ի դեպ, մամուլի ազատության մասին ոչ թե վարչապետը պետք է հայտարարի, այլ՝ լրագրողները։
- Նման քայլերից ու «բռնել-բռնելոցիից» հետո, երբ անգամ լրատվա– միջոցի աղբյուրները պաշտպանված չեն, տասնապատիկ բարդանալու է մեր աշխատանքը։ Այլեւս ով կվստահի Yerevan Today-ին կամ մյուս լրատվամիջոցներին՝ ով տեղեկատվություն կտա, ով կհամագործակցի։ Անգամ հարցազրույց տվողները կգցեն-կբռնեն՝ արժե՞ իշխանությունների կողմից «սեւ ցուցակ» ընկած՝ խուզարկության ենթարկված ԶԼՄ-ի հետ առնչություն ունենալ։ Սա ստույգ պատճառ Է, որ ԶԼՄ-ն կորցնի լսարան, գովազդատու եւ անգամ հայցով հանդես գա՝ գործարար համբավին հասցված վնասի մասով։
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: