Որոշ ընտրատեղամասերում բացակայել է թիվ 1 ընտրաթերթիկը, վախի մթնոլորտ է. Վահրամ Բաղդասարյան /տեսանյութ/
Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի
Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի
Ազատություն ՆԱԽԱԳԱՀԻՆ նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ […]
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանի համոզմամբ` այս ընտրությունները չեն տարբերվում 2017 թվականի ընտրություններից: «Աննախադեպ էր ատելության մթնոլորտը, որը ձևավորվեց Հայաստանում՝ այս ընտրապայքարի ընթացքում, հասարակության բաժանումը սեւերի և սպիտակների, ցավոք սրտի, բովանդակային առումով դա հետքայլ է»,- ասաց Դ. Հարությունյանը։ Ըստ նրա՝ ընդդիմության ձայնը պետք է շարունակի լսելի լինել խորհրդարանում, որովհետև ուժեղ ընդդիմությունն է, որ մշտապես […]
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ, 1996թ-ից հետո, ընտրություններին չեմ մասնակցում։ Երկակի զգացում է, մի կողմից համոզված ես որոշմանդ ճշմարտացիության մեջ, մյուս կողմից՝ կանչում է քաղաքացիական պարտքը։ Զրկված լինելով ընտրությունը կատարել գաղափարի հիմքով, միշտ ձայնս տվել եմ ընդդիմությանը՝ իշխանության համար հակակշիռ ձևավորելու գաղափարական ձգտումով։ Սակայն այս ընտրություններում չէի կարող քվեարկել ընդդիմության օգտին […]
6/17 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը: «Քվեարկեցի հանուն հեղափոխական Հայաստանի: Իմ, երեխայիս ու բոլորի համար ուզում եմ ազատ, արդար և համերաշխ Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սահակյանը: Հարցին՝ եթե չհայտնվեք խորհրդարանում, ի՞նչ եք անելու, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Մենք շատ գործեր ունենք անելու: «Քաղաքացու որոշումը» 26 օր է, ինչ կա, […]
Քիչ առաջ Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ «Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում»,- ասաց նա։ Տեր-Պետրոսյանը «քարոզչություն» որակեց նաև հարցը, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ։ Հարցին՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգություններ ունե՞ք, […]
«Շատ եմ ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր, մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի քարոզարշավը։ Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար»,- այսօր 9/50 ընտրատեղամասում քվեարկությունից հետո այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։ Ըստ նրա՝ դեկտեմբերի 9-ին անցկացվող ընտրությունները ՀՀ պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն են. […]
«Սյունիքի և Վայոց Ձորի ընտրական տեղամասերում ընտրությունները հիմնականում ընթանում են խաղաղ, ակտիվությունը նույնքան է, որքան ՀՀ բոլոր տեղամասերում. առանձնակի ակտիվություն չկա»,- այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ «Դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, բոլոր քաղաքապետերին ու համայնքապետերին, ովքեր բացահայտ ուղղորդում են բնակիչներին՝ գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածուներին։ Պարոն Պողոսյան, դուք […]
Դեռ քվեարկությունը չավարտված Նիկոլականները հայտարարում են, որ ՀՀԿ-ն չի մտնելու խորհրդարան․․․ Կարո՞ղ ա մի օր էլ հեռախոսազրույց լսենք, որ Նիկոլը հրահանգել ա այնպես կեղծել ընտրությունները, որ ՀՀԿ-ն չմտնի խորհրդարան: Մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի ՛ խաբեք… Մենուա Հարությունյան
Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 05 ընտրող կամ ընտրողների 24,53 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592479 Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների. Թիվ 1 ընտրատարածք 48 618 Թիվ 2 ընտրատարածք 50 940 Թիվ […]
























