23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել. Արտակ Զեյնալյան

«108 հազարից ավելի անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում»,- այսօր լրագրողների հանդիպմանն ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ կարճվել են կատարողական ավելի քան 1 մլն 260 հազար վարույթ։

«Իրականացվել է քրեական համաներում, այս պահի դրությամբ ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է ավելի քան 1000 շահառուի նկատմամբ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Արտակ Զեյնալյանն ասաց, որ Երևանի երեք և Գյումրիի, Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ, որտեղ կկարողանան իրենց բուժումն ստանալ դատապարտյալ և ազատազրկված անձինք.

«Դա հնարավորություն կընձեռի ավելի փոքր ռեսուրսների ծախսմամբ ավելի շատ դատապարտյալների ապահովել բարձրակարգ մասնագիտական ծառայություններով և սպասարկմամբ»։

Նրա խոսքով՝ այս կառավարության օրոք սկսել է գործարկվել պատիժը պայմանական վաղաժամկետ կրելու ինստիտուտը. «Այս պահի դրությամբ շուրջ 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել դատարանների որոշումների համաձայն, և սա կազմում է ներկայացված միջնորդությունների ավելի քան 1/3-ը։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ