23 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այլընտրանք չկա

Հայոց ազգային գաղափարախոսությունը մեր ժողովրդի ինքնապահպանման բնազդն է՝ հիմնավորված աշխարհաքաղաքական, պատմական և այլ գործոններով: Ազգային գաղափարախոսության համակարգը հիմնված է ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարների վրա: Ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) մտահոգիչ վիճակից և այլ օբյեկտիվ պատճառներից ելնելով հայրենիքի, մշակույթի, կրոնի և մյուս գաղափարներներով առաջնորդվելու (այդ թվում՝ հոգևոր և ավանդական արժեքները պահպանելու, ինչպես նաև ազգի բազմացմանը խոչընդոտող երևույթները […]

Մեծ թվով կանայք ծխում են հղիության ընթացքում

Նոր զեկույցի արդյունքում պարզվել է, որ ամերիկացի կանանց մեծ մասը ծխում է հղիության ընթացքում: Ինչպես հաղորդում է Health Day-ը, հետազոտողները պարզել են, որ 15-44 տարեկան սպիտակամորթ կանանց 22 տոկոսը հղիության ընթացքում ծխախոտ է օգտագործում: Ի տարբերություն սպիտակամորթների` սևամորթ կանանց միայն 14 տոկոսն է ծխում հղիության ընացքում: Հոգեկան առողջության ծառայությունների վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է […]

Նիկոլ Փաշինյանի խորհրդականը դեմ է աբորտներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների թիվը և գրառում կատարել. «Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են։ Խնդրում եմ։ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները պետք է խիստ վերահսկվեն ու հնարավորինս արգելվեն»,-գրել է նա:  

Լևոն Մնացականյանը օդի և ջրի պես պետք էր մեր բանակին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հաստատած կառավարության որոշմամբ` Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Լևոն Մնացականյանը օդի և ջրի պես պետք էր մեր բանակին։ Նա պետք էր թե իր անձով և թե իր գիտելիքներով։ Սակայն եղավ այն ինչ եղավ, գեներալը ասուհետ ԱԻ ծառայության պետ է։ Շատ ափսոս։ Ինքը Ռիժի Լյովնա։ Էն […]

Արցախի խնդրի շուրջ օղակը սեղմվում է

Հրամանագրերը չուշացան: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրվա առաջին կեսին ստորագրեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լեւոն Մնացականյանի ազատման հրամանագիրը: Նրա փոխարեն պաշտոնին նշանակվեց գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը , որին  պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում փոխարինեց գնդապետ Ջալալ Հարությունյանը, իսկ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այս […]

Այսօր համակարգված պատերազմ է գնում ավանդական հայ ընտանիքի և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ /տեսանյութ/

Այսօր համակարգված պատերազմ է գնում ավանդական հայ ընտանիքի և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ, ու այդ պատերազմը երկու ոլորտներում է՝ իրավական ու քարոզչական: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը: Ըստ նրա՝ այս իրողությունը կար նաև նախկին իշխանությունների օրոք, և այն ժամանակ ևս ընդունվել են […]

Տղամարդիկ ավելի արագ են նվազեցնում քաշը, եթե մարզվում են առանց կանանց

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր մարզվում են կանանց բացակայության պայմաններում, երկու անգամ ավելի շատ քաշ են կորցնում, քան երբ մարզվում են կանանց հետ: Daily Mail-ը գրում է, որ երբ միջավայրում միայն տղամարդիկ են, նրանք այլևս չեն զգում հաջողակ մարդու տպավորություն թողնելու և անհարմար վիճակների մեջ չընկնելու սթրեսը և առավել շատ են մարզվում: […]

Արժե, որ Արմեն Գեւորգյանին դատապարտողները նաև սա իմանան

Արմեն Գևորգյանը 2008-14 թթ. տարածքային կառավարման նախարարն էր, 6 տարի: Մինչև նրա նախարար նշանակվելը տարածքային կառավարման նախարարությունն անպորտֆել նախարարություն էր, համայնքները քայքայված, առանց բյուջեի, պարտքերի տակ կքած, դրամական հաշիվները կալանքի տակ… Նրա ղեկավարման 6 տարիներին հսկայական բարեփոխումներ իրականացվեցին այս ոլորտում, այն բոլոր դրականը, ինչ կա այսօր տարածքային և տեղական կառավարման համակարգում: Նախարարի պաշտոնից նա ազատվեց […]

«Батька»՝ հայկական մոտիվներով: Դուբլ առաջին

Դեկտեմբերի 13-ին կայացավ հետընտրական Հայաստանի կառավարության առաջին նիստը, որը երկշաբաթյա դադարից հետո վարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս թեև նոր է վերադարձել արձակուրդից, սակայն, ինչպես երևում է՝ ընդհանրապես չի հանգստացել, ընդհակառակը, ավելի ագրեսիվ է դարձել: Նիստի ընթացքում հերթական հարցի քննարկման ժամանակ Փաշինյանն իր հանձնարարականները չկատարելու համար  մեղադրանքներ հնչեցրեց կառավարության մի շարք անդամների հասցեին: Սակայն մինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի