23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր համակարգված պատերազմ է գնում ավանդական հայ ընտանիքի և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ /տեսանյութ/

Այսօր համակարգված պատերազմ է գնում ավանդական հայ ընտանիքի և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ, ու այդ պատերազմը երկու ոլորտներում է՝ իրավական ու քարոզչական: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը:

Ըստ նրա՝ այս իրողությունը կար նաև նախկին իշխանությունների օրոք, և այն ժամանակ ևս ընդունվել են մի շարք օրենսդրական ակտեր, սակայն հեղափոխությունից հետո իշխանության եկածները շատ ավելի բացահայտ դիրքորոշում են ցուցաբերում այս հարցերում:

«Նոր ձևավորվող Ազգային ժողովը և այն դաշինքը, որն ունի մեծամասնություն խորհրդարանում, ինչպես նաև, կառավարությունում բարձր դիրք զբաղեցնող անձինք հրապարակավ հայտնել են իրենց տեսակետը այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց պաշտպանության հարցում, նաև հայրենասիրությունը դիտել որպես ավելորդություն և այլն: Այսօր այդ դաշինքն ԱԺ-ում ունի սահմանադրական մեծամասնություն և կարող է փոխել անգամ սահմանադրական օրենքները»,-ասաց նա:

Henaran.am-ի հարցին, արդյո՞ք քաղաքական ուժերի հետ համագործակցություն կլինի, վերջինս պատասխանեց,  որ իրենց նախաձեռնած պայքարն ընթանալու է հասարակական դաշտում, սակայն չեն բացառում քաղաքական այն ուժերի հետ համագործակցությունը, որոնք նման կեցվածք կդրսևորեն:

«Մեր պայքարը քաղաքական չէ, քանի որ մարտահրավերն ազգային ինստիտուտների դեմ է, այսինքն պայքարն ազգային է լինելու: Բայց դա չի բացառում, որ լինի քաղաքական ուժ, որը կեցվածք դրսևորի այս ամենի դեմ, և, բնականաբար, մենք այդ անձանց կամ կուսակցությունների հետ համագործակցելու ենք: Նախկինում երեք քաղաքական ուժ կար, որոնց անդամները այս կամ այն կերպ կեցված էին ձևավորում այս իրողություների դեմ: Դրանք էին ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Եթե իրենք այսօր էլ համապատասխան կեցվածք դրսևորեն, մենք այս հարցում դաշնակիցներ ենք լինելու»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ