30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները: Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճմնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%: Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների […]

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշը: ԿԸՀ տվյալներով, ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը: Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592, 479։

Ընտրողների կեսից ավելին չի մասնակցել ընտրություններին

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592, 479։ Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների. Թիվ 1 ընտրատարածք 97 300 Թիվ 2 ընտրատարածք 105 […]

Խայտառակ ցածր ցուցանիշ

Երեւանում մասնակցությունը ընտրություններին չի հասնում 50 տոկոսի, կազմելով 47,6 տոկոս : Սա խայտառակ ցածր ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ հասարակությու հիասթափված է հեղափոխության արդյունքներից:  Հիշեցնենք, որ 2012թ. մասնակցությունը ընտրություններին կազմել է 62.9 տոկոս, իսկ Երեւանում` 59,3 : 

Ի՞նչ է տիրում ընտրատեղամասերում, սա ի՞նչ բան է

Սպիտակ քաղաքում (թվով 9 ընտրատեղամասեր) և Արևաշող համայնքում (թվով 2 ընտրատեղամասեր) հոսանքազրկվել են 20:02 րոպեից սկսած, տեղեկացնում է «Սասնա ծռեր» կուսակցության կենտրոնական շտաբը։ Այդ մասին ահազանգ էր հնչեցրել նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Այս պահին Սպիտակ քաղաքում եմ և քաղաքի լույսերն անջատված են։ Ի՞նչ է տիրում ընտրատեղամասերում։ Սա ի՞նչ բան է»: 

ԱԺ արտահերթ ընտրություններում ամենաթանկ քարոզարշավն իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝  «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: «Սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին: Կենտրոնական բանկից ևս 3 […]

Սթրեսն առավել վտանգավոր է կանանց սրտի համար

ԱՄՆ-ում սրտային հիվանդությունները կանանց և տղամարդկանց մահանալու առաջին պատճառն են: Յուրաքանչյուր տարի սրտային հիվանդությունների պատճառով մահանում է մոտ 600.000 մարդ: Նոր հետազոտությունը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես է ազդում սթրեսը սրտային հիվանդությունների առաջացման վրա, պարզել է, որ սթրեսն առավել շատ վնասում է կանանց սիրտը, քան տղամարդկանց: CBS News-ը հաղորդում է, որ Փենսիլվանիայի պետական բժշկական […]

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվել են հանրապետությունում գործող բոլոր 2010 ընտրատեղամասերը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.573.779 ընտրող: Ժամը 17։00-ի դրությամբ՝ ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 մլն 025 002 ընտրող կամ ընտրողների 39. 54 տոկոսը։ Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592,479։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է […]

Ընտրակաշառք բաժանելու ահազանգի հետքերով նյութեր են նախապատրաստվում

Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին «factor.am»-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Գլխավոր դատախազության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի