30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պոռնիկի հետ պոռնկացողը նրա հետ մեկ է դառնում

Ով տղամարդիկ, այս իմացիր, պոռնիկի հետ պոռնկացողը նրա հետ մեկ է դառնում ու նրա միջի դևերն ու հոգևոր ախտերը հեշտությամբ կարող է քեզ փոխանցվել…ուրեմն լավ մտածիր¸ հետո տրվիր ժամանակավոր ցանկությանդ¸ որի պատճառով կարող ես հիվանդությամբ¸ դիվահարությամբ ու մահով հատուցես…էլ ինչ ասես մնացած այլասերվածություններին տրվածների մասին¸ որոնք իրենք իրենց դժոխքի լուցկիների են վերածում։ 

Չէ՞ս հավատում իմ խոսքին¸ ուրեմն կարդա Պողոս առաքյալին. ՚՚Չգիտէ՞ք, թէ, ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մէկ մարմին է դառնում: Կը լինեն, – ասում է Գիրքը, – երկուսը մէկ մարմին: Եւ ով մերձենում է Տիրոջը, մէ՜կ հոգի է դառնում Նրա հետ: Փախէ՜ք պոռնկութիւնից: Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դէմ է մեղք գործում: Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, և որն ստացել էք Աստծուց. և դուք ձեր տէրը չէք՚՚:
(Ա Կորնթացիներին 6. 16-20)

(Ու այդչափ ստացած հաճույքներից ով ինչ տարավ իր հետ գերեզման։ Ուրեմն ինչու այս հողեղեղն ու ծառայական մարմնի պատճառով մեր թագավորական ու հավետինական հոգինը մատնենք դժոխի կրակների տանջանքներին։)

ՀԱՎԵԼՈՒՄ. այս պատգամը նաև պոռնկացող ու շնացող կանանց է վերաբերվում։ Իսկ շնացողները նրանք են¸ ովքեր ամուսին կամ կին ունեն¸ բայց արտամուսնական կապեր նույնպես¸ որոնց մեղքը ավելի է¸ քան պոռնկացողներինը¸ որոնք ամուսնական կապերից զատ են այդ մեղքին տրվում։

Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ