23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարդիկ ճշմարտությունն են ասում, երբ հարցը տրվում է տեքստային հաղորդագրության միջոցով

Դեմառդեմ խոսակցության դեպքում դժվար է ճշմարիտ պատասխան ակնկալել: Առավել հավանական է, որ մարդիկ ճշմարիտ պատասխանեն հարցերին, եթե դրանք տրվում են տեքստային հաղորդագրության միջոցով, քանի որ այդ դեպքում նրանք առավել շատ ժամանակ ունեն մտածելու համար:

Daily Mail-ը գրում է, որ սա նաև վերաբերում է այնպիսի ինֆորմացիային, որը մարդը սովորաբար չի հայտնում, ինչպես օրինակ՝ որքան շատ է նա ալկոհոլ օգտագործում և այլն:

Ոուսումնասիրությունն անցկացվել է Միչիգանի համալսարանի գիտնականների կողմից: Հոգեբան Ֆրեդ Քոնրադն ասում է, որ իրենց հետազոտության նախնական արդյունքների համաձայն՝ մարդիկ առավել հեշտությամբ ճշմարտությունն ասում են տեքստային հաղորդագրությունների, քան հեռախոսազանգերի կամ դեմառդեմ հարցազրույցների ժամանակ:

Հոգեբանն ասում է, որ սա մի փոքր զարմանալի է, քանի որ իրենք ենթադրում էին, որ քանի որ տեքստային հաղորդագությունների միջոցով հնարավոր չէ ցույց տալ, որ խաբում ես, ապա պետք է առավել հեշտ լիներ սուտ խոսելը, բայց դա այդպես չէ:

Հետազոտողներն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ մարդիկ առավել շատ ժամանակ ունեն պատասխանելու համար և իրենց ճնշված չեն զգում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ