23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք՝ ով, դուք՝ ով, կմաշենք ձեզ, կանցնեք, կգնաք. Էդմոն Մարուքյանը պատասխանում է ԲՀԿ-ին

«Դրված են մեծ ռեսուրսներ, հեռուստաընկերություն, մեդիադաշտ, մեծ փողեր, ֆեյքեր եւ ֆեյք մարդիկ: Մի հարձակում է, մի վայնասուն․ մարդիկ զարմանում են, զանգում են, գրում են՝ այ Էդմոն ջան, այ ախպեր ջան, էս ինչ ա եղել: Հո՞ չենք կարող բոլորին պարզաբանել: Երկրի պրոբլեմները թողել են, բան ու գործ թողել են, ընկել են «Լուսավոր Հայաստանի» հետեւից, հիմա մենք էլ մեր գործերը թողնե՞նք: Պատերազմ եք մեզ հայտարարում, ուզում եք հետներս պատերազմել․ ախր մոռացել եք՝ մենք՝ ով, դուք՝ ով, կմաշենք ձեզ, կմաշենք՝ կանցնեք, կգնաք․ այ էդքան երկար կպատերազմենք: Չգիտեմ՝ ով է նայում պատերազմողներից՝ եթե Գագիկ Ծառուկյանը նայում է, ուշադիր լսեք՝ դուք ում ասես հանել եք մեզ վրա, որ իրենց վրա հարձակվենք, դուք տակից դուրս գաք: Հնարավորինս զսպել եմ իմ թիմակիցներին, որպեսզի որեւէ վիրավորական բան չասեն»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամեն ինչ սկսվեց նախընտրական հեռուստաբանավեճից, երբ ինքը հարց է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Ասում եմ՝ գործարարներին մենք կպաշտպանենք, կարիք չկա գնալ խորհրդարան նոր Հայաստանում, ու իրենք մտնում են անձնական դաշտ, ասում են՝ տո դու քեզ պաշտպանի, քո կուսակցությանը պաշտպանի, Գեւորին ճանաչում ես, եսիմ ում ճանաչում ես, ու դա Հանրայինի եթերում: 2007-ից Հայաստանում երկրորդ ուժն եք՝ կա՛մ կոալիցիա եք, կա՛մ ընդդիմություն, եւ երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանին եք պաշտպանել: Եւ Սերժ Սարգսյանին ընտրած տղերքով ավելի ընդդիմադիր եք, քան ես»:

Մարուքյանը հայատարարեց, որ ինքը եւ իր ղեկավարած կուսակցությունը պրոյեկտ չեն, ավելին՝ իրենք կարող են պրոյեկտ ունենալ։

Վերջում նշեց, որ այսօր գնացել են Էջմիածին, աղոթել են իրենց վրա հարձակվողների համար, աստծուն խնդրել են, որ նրանց ների, որովհետեւ իրենք ներել են նրանց․ «Դուք ներված եք, քանի որ դուք չգիտեք, թե ինչ եք անում»,- եզրափակեց նա։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ