Պետությունն ամբողջությամբ փոխանցելու է չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը. Արսեն Թորոսյան
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների […]




































