04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Բոլթոնն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և Ղարաբաղյան հիմնախնդրի ու հակամարտության կարգավորման հեռանկարները:

«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության մասին», – գրել է Բոլթոնը Twitter-ում:

Նշենք, որ ավելի վաղ Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Փաշինյանը հատուկ շեշտել է, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ