28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հաբռգածների խրախճանք

ՀաբՌգածների փոխատեղումից հաբռգածությունը չի վերանում՝ ընդամենը կերպարանափոխվում է, նույնիսկ ավելի լկտիանում և նոր ձևեր ընդունում… Այն ինչ կատարվում է Երևանի փողոցներում, այլ անուն տալ չի կարելի, եթե ոչ հաբռգածների խրախճանք… ՃԵԿ խախտումներն ավելացել են, դարձել լկտի ու ամենուր…Սկսել են կանգնել մայթերին, քշել մայթերով, փորձել ոչ ուղղահայաց, խաչմերուկներին մոտ կամ երկշարք, նույնիսկ եռաշարք կանգառներ կատարել, սլանալ […]

Ի՞նչ է կատարվում Արցախի հետ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ն.Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ արցախյան հարցի շուրջ բանակցելու համար ինքը արցախցիներից մանդատ չի ստացել, դա Արցախի իշխանությունների մենաշնորհն է… Ինչո՞ւ վերելակում ու Դավոսում դրժեց իր խոսքը… Ինչո՞ւ, նույնիսկ կառավարությունը չձևավորված, Մնացականյանը Մամեդյարովին հանդիպելու համար գործուղվեց Փարիզ … Շտապողն ու շտապեցնողն ո՞վ կամ ովքե՞ր էին… Ի՞նչ […]

Մենք մեր հեղափոխությունը սոցիալական մեդիայի միջոցով իրականացրինք. վարչապետը՝ Դավոսում /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է […]

Նոր իշխանության տեսլականում միայն անձնական բարեկեցության խնդիրն է դրված. Կարինե Աճեմյան

«Այն որ Ազգային Ժողովի նախագահը ընտրվեց միաձայն արդեն իսկ ճանապարհ է դեպի միապետություն, որովհետև իրենց ընդդիմություն հռչակած ուժերի մեջ չկային մի քանի հոգի գոնե, որ դեմ քվերակեին այդ որոշմանը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ տեղի ունեցան ուղղորդված ընտրություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի մասին՝ կարծիք հայտնեց ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը: Կարինե Աճեմյանն […]

Կարծում եմ՝ Փաշինյանը կրկնակի հաճույքով է ստացել այդ պարգևավճարները. Շարմազանով

«Ես չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն է, որ նախկին պատգամավորներին պետք է բացատրի կամ ներկայացնի, թե ինչն է օրինական և ինչը՝ ոչ: Նախկին պատգամավորները շատ լավ գիտեն, որ 13-րդ աշխատավարձը օրինական է և ինչքան նախկին պատգամավորներն են հաճույքով ստացել այդ 13-րդ աշխատավարձը, կրկնակի հաճույքով էլ Փաշինյանն է ստացել այդ պարգևավճարները՝ որպես 13-րդ աշխատավարձ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման […]

Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 23-ին կայացավ առաջնությունների (դասական, արագ) պարգևատրությունը: Հաղթողին պարգևները հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:  Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Հատուկ մրցանակներ ստացան Արսեն Դավթյանը (Մ16 տարեկան) և Ռաֆայել Վահանյանը (վետերաններ), կանանց պայքարում […]

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. թյուրըմբռնում կա այս հարցում.Նիկոլ Փաշինյան

Պարգևավճարների թեմայի հետ կապված կա թյուրըմբռնում, ֆեսյբուքյան իր ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդհանուր առմամբ պարգևավճարները և աշխատավարձերը վճարվում են պետբյուջեի այն միջոցներից, որը նախատեսված է հենց պարգևավճարների և աշխատավարձերի համար: Մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են», – ասաց նա՝ նշելով, որ պարգևավճարը աշխատավարձի մաս է: Փաշինյանը քննադատեց նաև ԱԺ նախկին […]

Եթե ձեզ թվում է, թե Նիկոլը նոր արյունահեղության չի գնա հանուն իր պաշտոնի, ապա ես խղճում եմ Ձեզ

Նայում էի Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջը։ Առկա էին բազում մեկնաբանություններ։ Երբ մտնում էի մեծարող մեկնաբանություններ գրողների էջերը, 60%-ը ֆեյք էջեր են, 30%-ը՝ լաչառ կնանիք: Առկա էին նաև շատ-շատ մեկնաբանություններ, որոնց հեղինակներն արդեն սկսել են համոզվել, որ խաբված են, և այդ դարձի եկածներն ընդհանուր թվի 50%-ի մոտ էին: Այս ամենը տեղի է ունեցել 9 ամսվա ընթացքում, […]

Մնում է միայն Հայաստանի Հանրապետության անվանումը փոխել «Հայատյացների Հանրապետություն» կամ «Հայաստանի Սորոսյան Գրասենյակ» տարբերակով

«Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել։ Ազգայնական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար»։ Ուրեմն էս միտքը ՀՀ նախկին ԿԳ փոխնախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հարցազրույցից է, որն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղումով` http://yelaket.am/?p=47363&l=am Ավելի վաղ՝ 2017թ.-ին, ազգայնականության հետ […]

ԱԺ- ում «ավելացած» պատգամավորների ու հանձնաժողովի նախագահների «ձեռքը կրակն են ընկել»

Տեսե՞լ եք ռուսական «Москва не резиновая» ֆիլմը, եթե անգամ չեք էլ տեսել, ապա հաստատ լսած կլինեք հայտնի այս արտահայտությունը: Ինչու հիշեցինք սա, որովհետեւ նույնը կարելի է ասել մերօրյա Ազգային ժողովի մասին: Այն, որ նոր խորհրդարանում նախորդ գումարման համեմատ պատգամավորների թիվն ավելացել է 27-ով`  105-ից դառնալով 132 հոգի, պարզվում է` ոչ միայն ավելորդ բեռ է դարձել պետբյուջեի համար, որտեղից նրանք պետք է աշխատավարձ ստանան, այլ նաեւ իսկական գլխացավանքի է վերածվել` տեխնիկական առումով:  Ազգային ժողովը կանգնել է նրանց ինչ-որ կերպ աշխատասենյակներում տեղավորելու խնդրի առաջ`բարեկարգ սենյակները քիչ են կամ  առնվազն 132 հոգու համար բավարար չեն, մինչդեռ ամեն մեկն իր համար հարմարավետ սենյակ է փնտրում:  Ստեղծված իրավիճակում տուժում է նաեւ ԱԺ աշխատակազմի աշխատանքը, վարչությունների աշխատակիցներին «խցկում են» մի սենյակում, իսկ նորաթուխ օրենսդիրներին` սենյակի տեր դարձնում: Եվ սա էլ քիչ էր, մյուս կողմից էլ ավելացել է ԱԺ հանձնաժողովների թիվը, հետեւաբար նաեւ անհրաժեշտ է մի քիչ ավելի ներկայանալի աշխատասենյակ ապահովել նորընտիր հանձնաժողովի նախագահների համար, էլ չենք ասում հանձնաժողովների փորձագետների մասին, որոնք եւս ստիպված են լինելու հարմարվել մի նեղ աշխատասենյակում: Ոմանք նույնիսկ կատակում են.   «Մնում է ԱԺ բալկոնների հաշվին սենյակները մեծացնել»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի