02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:  «Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի […]

«Քիչ-քիչ անցնենք բդից ու բլինչիկից հրաժարվելու մեդիտացիային, մարդ ես, կարող է դրա պատճառով էլ վտարանդի դառնանք». հումորային տեսանյութ

Արմենիա հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իրեն հատուկ հումորով անդրադարձել է վարչապետի հայտարարությանը, թե Ամանորին հանձնարարել է նոր երգ ստեղծեն, որը հնարավոր է համաշխարհային հիթ դառնա: «Վարչապետիս ուզածն արել եմ, ամանորյա նոր երգ եմ գրել, որ էլ դրա մասին չմտածենք, քիչ-քիչ անցնենք բդից ու բլինչիկից հրաժարվելու մեդիտացիային, մարդ ես, կարող է դրա պատճառով էլ […]

Երկրի ղեկավարը չի կարողանում համակերպվել, որ տանուլ է տվել պետական համակարգի կառավարումը

Այսօրվա կառավարության նիստին վարչապետը այնքան դժգոհեց նախարարություններից, որ նրանցում աշխատող մարդկանց անվանեց «պարապ կոֆե խմողներ»: Հնարավոր է և կա նման բան մեր պետական համակարգում, բայց նման ձևով դժգոհել կարելի է հարևան երկրի պետական համակարգից, բայց ոչ սեփական: Նիկոլը մոռանում է, որ ինքն է այդ համակարգի ղեկավարը և այդ պետական համակարգը իր ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցներով […]

ՀՀ միջազգային պահուստներն այլեւս աննախադեպ չեն. 168 Ժամ

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, որ պատմականորեն Հայաստանը երբեք այդքան տարադրամային պաշար չի ունեցել, որքան ունի հիմա, որ դրա արդյունքում երկրի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում է։ Բայց ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Այդ հայտարարությունից հաշված օրեր անց Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն։ Դրանք նույնիսկ […]

«ԱԱԾ- ի գործը չէ սատանայի առեղծվածային փնտրտուքով զբաղվելը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ հայտարարությունը օտարերկրյա գործակալի մասին տեղին էր, սակայն գործնականում` անպտուղ: Գովելի է, որ ԱԱԾ աշխատակիցներին և կառույցը վարկաբեկող անձին ցույց եք տվել իր տեղը: Դրանով բարձր եք պահել համակարգի պատիվը, ծառայողների և սպաների օրնիբուն նվիրված տքնաջան աշխատանքը: Սակայն, ԱԱԾ-ն «Պապ թագավորի» կամ «Հռոմի պապի» քաղաքական […]

Լավատեսությունից բան չի մնացել. Հրապարակ

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կատարած սոցիոլոգիական հարցումների հայաստանյան գործընկերը սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն է, ով կհրապարակի այդ կասկածելի հարցումների արդյունքները։ Իսկ այլ սոցիոլոգներ արդեն համեմատական են անցկացնում IRI-ի այսօր եւ նախորդ տարի հրապարակած թվերի ու արդյունքների միջեւ։ «Այսպես` կառավարության մեծագույն ձեռքբերումը, այն է` պայքար կոռուպցիայի դեմ հարցմանը դրական պատասխան են տվել. անցյալ հոկտեմբերին` 37, այս […]

Ինչն է անհանգստացնում Պապ թագավորից Հիսուս ու Հռոմի պապ դարձած Փաշինյանին. Իրատես

Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: «Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում ա և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ ձայն ա տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք»,- ընդգծեց նա: Իրականում […]

Վանեցյանը կոշտացնում է. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները: Արթուր Վանեցյանը նշել է, որ եթե ԱԱԾ-ն սահմանափակված է պաշտոնեական էթիկայով, չի նշանակում, որ ում մտքով ինչ դատարկաբանություն անցնի, պետք է հրապարակավ հնչեցնի սպաների հասցեին: «ԱԱԾ գործող սպաները այսօր սահմանափակված են պաշտոնեական էթիկայով, ես՝ այլևս […]

«Վոյաժների» ֆինանասավորումն ավելացրել են․ 880 միլիոնը չի հերիքել. Հրապարակ

Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին»։ Որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի