24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում դեկտեմբերին 4 անգամ պարգևավճարներ են բաժանել. Արարատ Միրզոյանը պարգևատրվել է 3 մլն դրամի չափով․ AntiFake.am

«Հեղափոխության» օրերին մարդկանց քաջալերող և այդ ժամանակվա իշխանություններին գործազրկության, աղքատության և կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը այսօր մեղադրում է նույն մարդկանց` չաշխատելու, ծուլանալու և սոցիալական նպաստ ստանալու համար:

Իսկ Ազգային ժողովում պատգամավորները և աշխատակազմը փաստորեն աշխատում են և մեծ ջանքեր գործադրում՝ դեկտեմբերին վարձատրվելով 4 անգամ. գրում է Antifake.am-ը։

Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ միայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովի պատգամավորները՝ խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Աշխատակազմի պետական ծառայողները, աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի և 20%-ի չափով մեկ անգամ:

1. Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը կարգադրել է ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատակիցների խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Դեկտեմբերի 12-ին Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորները, Աշխատակազմում պետական ծառայողները եւ աշխատակազմի մի շարք աշխատողներ, համաձայն կից հավելվածի, խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով:

3. 4 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, ամսական պաշտոնային դրույքի 20%-ի չափով Ազգային ժողովի նույն կազմը, համաձայն նույնաբովանդակ հավելվածի, խրախուսվել է ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պաշտոնակատար Լենա Նազարյանի կարգադրությամբ:

4. Նույն օրը՝ դեկտեմբերի 16-ին, Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ Լենա Նազարյանը կարգադրել է աշխատավարձի 100%-ի չափով պարգևատրել դարձյալ նույն անձնակազմին:

Բացի վերը նշվածը, Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ստացված մեր հարցման պատասխանի համաձայն՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, 2019 թվականի ապրիլ ամսից սկսած, յուրաքանչյուր ամիս պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընդհանուր պարգևատրումների ֆոնդից:

Ելնելով այս պարգևատրումներից կարելի է նաև պարզել, թե, օրինակ, որքան պարգևավճար են ստացել Ազգային ժողովի նախագահը և փոխնախագահները: Այսպես.

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը միայն դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար ստացել է 2,976,300 դրամ:

Ազգային ժողովի տեղակալներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը  Վահե Էնֆիաջյանը միայն դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար ստացել են 2,222,304 դրամ:

Նշենք նաև, որ պարգևատրվողների ցանկում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Գալստյանը միայն դեկտեմբեր ամսին ստացել է 1,653,500 դրամ  պարգևավճար:

Այսինքն, միայն դեկտեմբեր ամսին վերը նշված անձինք ստացել են 11,296,712 դրամ:

Ստացվում է, որ պետական համակարգը, մասնավորապես Ազգային ժողովի ղեկավարությունը, մի կողմից գործում են ի հեճուկս կառավարության և Նիկոլ Փաշինյանի, իսկ մյուս կողմից՝ իրենց «փայլուն» աշխատանքի համար ստանում են ահռելի չափերի հասնող պարգևավճարներ, որոնք կազմում են միջին վիճակագրական աշխատող քաղաքացու 1-2 տարիների աշխատավարձը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ