13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում գրում է՝ «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման […]

Հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, դա արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով հատուկ ծառայությունների միջոցով. AntiFake.am կայքի խմբագիր

AntiFake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը Facebook-ի իր էջում գրում է, որ հարձակում է տեղի ունեցել իր ֆեյսբուքյան հաշվի վրա։ Գրառման մեջ ասվում է.  «Հունվարի 10-ին գիշերը ժամը 4:30 հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, և չնայած ֆեյսբուքի՝ իմ էջ ապօրինի մուտք գործելու մասին զգուշացումներին՝ դա իրականացնողներին հաջողվել է, քանի որ արվել է գիշերով՝ […]

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին։ Ինչպես տեղեկացնում է Hraparak.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, երկու օր է, ինչ կառավարությունում և ուժային կառույցներում փնտրում են Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական հարկադրելու հարցով ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գաղտնի հանդիպման մանրամասները Hraparak.am-ին փոխանցած աղբյուրին: Կայքի՝ […]

Կոտրել են իմ ֆեյսբուքյան էջը. Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ինձ վրա. Politik.am-ի խմբագիր

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կոտրել են իր Ֆեյսբուքյան էջը և այդպիսով իշխանությունների փորձում են ճնշում գործադրել իր վրա։ Նա նաև նշել է, որ սա կապված է իր լրագրողական գործունեությանս հետ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Առավոտյան ՍՄՍ եմ ստանում, որ փորձել են ՖԲ էջս կոտրել։ Չեմ արձագանքում, քանի որ կարծում […]

«Նրանք այսօր կերտում են պատմություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանք այսօր կերտում են պատմություն։ Անկախության,արժանապատվության,ժողովրդավարության ու պետական շահի գերակայության վրա խարսխված պատմություն։ Շանտաժը,կաշառելն ու կոմպրոմատներ հավաքելը թույլերի գործիքակազմն է։ Դուք ուժեղ եք։ Ուժեղ եք,քանի որ արդար եք։ #Հայկը_չի_պարտվելու_Բելին»:

«Թող աշխարհի բոլոր հայհոյանքները ձեզ օրոր ասեն». Մարգարիտ Եսայանը՝ իշխանությանը

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Թող աշխարհի բոլոր հայհոյանքները ձեզ օրոր ասեն».․․ Ինչ լավ խառնվել եք իրար, մի «քայլած» պատգամավոր մեկ ուրիշ «քայլածի» վիրավորել է, հորդորելով ամուսնանալ, աշխարհը իրար է անցել, մեկը ուզում է էթիկայի հանձնաժողով ստեղծել, մյուսն առաջարկում է խարույկի վրա այրել, երրորդը հայտարարում է , որ […]

Երկրի ուժային կառույցների ողջ ներուժը օգտագործվում է ՍԴ դատավորների եւ նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու համար

Իմ ունեցած տեղեկություններով՝ անցած տարի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես ԿԱՄԱՎՈՐ եւ չօգտագործվի ՀԵՏԻՆ (ԱՅԼ) նպատակներով։ Իսկ նման նպատակների ներքո Հանձնաժողովը ակնհայտորեն նկատի ունի, որ դատավորների վաղ կենսաթոշակի գնալը չպետք է կապված լինի նրանց վարույթում գտնվող գործերի հետ։ Այս մասը առկա […]

Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջեւ. Պարգեւ սրբազան /տեսանյութ/

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին: Այսօր մարդաշատ էր Արցախի առաջնորդարանը: Ավելի վաղ արած հայտարարությանը հավատարիմ՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը հանդիպման է հրավիրել առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած քաղաքական ուժերին և նախագահի պաշտոնի հավանական հավակնորդներին: Արցախի հոգևոր առաջնորդը, նախորդ ամիսների անցուդարձի հաշվարկով և առաջիկա շրջանում դրանց […]

Տավուշում ադրբեջանական դիպուկահարի կրակից վիրավորվել է զինծառայող

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա […]

Ավելի քան 700 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 125 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի