02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պատգամավորներն առաջարկում են տուգանել այն վարորդներին, որոնք չեն երթեւեկում ձմեռային անվադողերով. Ժամանակ

ԲՀԿ երկու պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը ներկայացրել են Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծ: Նրանք առաջարկում են 20 հազար դրամ տուգանել այն վարորդներին, որոնք դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը կերթևեկեն առանց ձմեռային անիվների: Սա, իհարկե, լավ առաջարկ է, և ուղղված է վարորդների ու նրանց ուղևորների անվտանգության ապահովմանը: Բայց այդ նույն տրամաբանությամբ […]

Երեւանում «Ա» կետից «Բ» կետը հնարավոր կլինի տեղափոխվել միայն ուղղաթիռով. Առավոտ

Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլեւս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլեւս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձեւով Երեւանում երբեք […]

Չխոստովանեց՝ իր վարչապետության օրոք մամուլն ամենաշատն է քարկոծվում ու ճնշումների ենթարկվում իշխանությունների կողմից. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներին հրավիրել էր տոնական ընդունելության, որ փաստի՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ։ Թեեւ խոստովանեց նաեւ, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար, եւ այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին, բայց չխոստովանեց, որ այսօր՝ իր վարչապետության օրոք, մամուլն ամենաշատն […]

Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի, ղարաբաղյան կողմն ընդվզել էր. Հրապարակ

Անսպասելի չէ՞ր նման ընդլայնված կազմով հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների նիստը. ինչ-որ խնդի՞ր կար՝ հարցրինք նիստին մասնակցած մեր աղբյուրին։ «Անվտանգության ապահովման խնդիրներ միշտ կան, նիստը վաղուց էր պլանավորված, ընդ որում՝ ընդլայնված էլ չէր, որովհետեւ երկու երկրների ԱԱԽ ընդհանուր կազմերն էին մասնակցում։ Քննարկման ենթակա ռազմավարական, ստրատեգիական հարցեր եւս կային, մասնավորապես՝ հարավային ուղղություն ճանապարհի խնդիրը, որի մեկնարկն […]

Քաղաքապետարանին մեքենաներ նվիրած գործարարի որդու դեմ քրգործը կարճվել է. Հետք

Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Քննչական կոմիտեից հայտնել են, […]

Ծիրանի հրապուրանքը. Դյուման` ծիրանի մասին

 «Դամասկոսը Սիրիայում համարվում է լավագույն ծիրանիների տունը: Մարդիկ այնտեղ հիանալի ծիրանի ջեմ են պատրաստում և ուտում են հացով»,- այսպես է ասում  Ալեքսանդր Դյուման, որը հայտնի է իր հրացանակիրների արկածներով, գրում է Interpress.am-ը` The Australian-ին հղումով: Ասում են, որ 19-րդ դարի ֆրանսիական վիպասանն իր առավել հայտնի գրքերը գրել է` վճարելու կյանքի ամենասիրելի բանի, սննդի համար: Le […]

«Սևանա լիճը մյուս տարի էլ «կկանաչի»». Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի  նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց Արարատի և Արմավիրի մարզերում իրականացված աշխատանքների մասին լուրով: Նրա խոսքով՝ նշված մարզերում 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման շնորհիվ՝ խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ, ինչն ավելին է, քան Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում սպառվող  խմելու ջրի ծավալը: Նախարարն անդրադառնալով Սևանին՝ պնդեց, որ այս տարի […]

«Սեփական ձախողումները քողարկելու համար «հեղափոխական» Նիկոլը փորձում է շեղել հանրության ուշադրությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի ռեժիմը յագոդաների, եժովների և բերիաների ժանրին հավատարիմ՝ սկսել է ձերբակալությունների, գործեր կարելու և վախի մթնոլորտ սերմանելու նոր ալիք։ Այս անգամ թիրախում 5-րդ ալիքն ու նրա սեփականատերն է։ Սեփական ձախողումները քողարկելու համար «հեղափոխական» Նիկոլը փորձում է շեղել հանրության ուշադրությունը «աղմկահարույց բացահայտումներով» Սա ուղիղ հարված է ազատ […]

«Իշխանության քիմքին հաճո են բացառապես սեփական ԶԼՄ-ները». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության քիմքին հաճո են բացառապես սեփական ԶԼՄ-ները Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ իրականացվում է կոշտ եւ անօրինական ռեկետ եւ ռեկետչիկն իշխանությունն է , իր լրագրող վարչապետով, ամեն ինչ ծրագրվում է իշխանության մակարդակում։ Այսօր ԶԼՄ-ները բաժանում են յուրայինների եւ օտարների, մերոնց եւ ձերոնց, սեւերի եւ սպիտակների, ճիշտ […]

Փորձ էր արվում ներկայացնել, թե Քոչարյանը ատելի է հասարակության համար, սակայն մշակույթի գործիչների հայտարարությամբ պարզվեց հակառակը, և իշխանությունն սկսեց հաշվեհարդար տեսնել. Վ. Սողոմոնյան

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության կոչով հանդես եկած նախաձեռնության հեղինակներն ամփոփում են նախորդ երկու ամսվա կատարած աշխատանքները, այսօր նաև ցավալի մի ժամկետ է լրանում՝ այսօր 365-րդ օրն է, ինչ նախագահ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, նաև այս թեմայով ենք այսօր բարձրաձայնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի