Դու հո մերօրյա Ներոնը չես, որ քեզ չկարողանանք քննադատել. Շարմազանովը՝ Փաշինյանին /տեսանյութ/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անլրջացրել է, հավասարեցրել է խոզի բդի, հնդկահավի, զուգարանների, բլինչիկների կամ ճտիկով գրիչի մակարդակին, ապա անլուրջ եմ համարում խոսել որեւէ փաստարկից։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Վարչապետը մեկ փաստ չէ, այլ հազար փաստ կարող է ներկայացնել։ Դժբախտաբար, ունենք գործադիր իշխանություն եւ ղեկավար, որը […]





































