17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի ջեբի միլիցա Արման Սարգսյանի մասին

Ոստիկանությունը մենթանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ` որպես տղամարդ ու որպես սպա:

ՍԴ նախագահին շանտաժ անելու նպատակով կալանավորված Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի քրոջ որդուն` 6-րդ վարչության ավագ օպերլիազոր Սերգեյ Ղամբարյանին, «փոխադրել են ծառայության» Մեղրի՝ որպես անչափահասների գործերով օպերլիազոր: Չեք կասկածում չէ՞, որ երիտասարդ ոստիկանին առաջարկներ է եղել` քեռուդ ասա, թող օգնի մեզ գործ կարել ՍԴ նախագահի վրա, համ իրեն կազատենք, համ էլ քեզ մի լավ պաշտոն կտանք, դրսևորվելու և սպայական կարիերա անելու հնարավորություն կտանք:

Հակառակ դեպքում` Երևանից տեղափոխվում ես Մեղրի` որպես անչափահասների գործով օպերլիազոր: Աշխատավարձն էլ 180-200 հազար դրամ: Ըստ էության, սա նշանակում է` դիմում գրի, գործից դուրս արի:

Փաստորեն, Սերգեյ Ղարիբյանի բախտը բերել է, որ սովետական միլիցիայի սպա չէ, թե չէ մերօրյա բերիաները նրան Մագադանի ու Կոլիմայի կողմերն էին «գործուղելու»:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի ջեբի միլիցա Արման Սարգսյանի մասին։ Գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ