02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱԺ նախագահը ՍԴ դատավորին հորդորել է դիմում գրել՝ տղաների պաշտոնների դիմաց․ Փաստ

ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները հետևողականորեն շարունակվում են: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու և «բացատրական զրույցներ» ունենալու համար: 

Թերթի աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև: Ըստ թերթի աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել և օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, և հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը: 

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ-ից և զանգահարեցինք ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին: Վերջինս միայն ասաց. «Նման որևէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»: Թերթի աղբյուրները պնդում են, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումների կամ «բացատրական աշխատանքների» այլ դեպքեր ևս եղել են, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ