31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին․ Մալյանի ձերբակալման մասին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալմանը: «Քիչ առաջ դիտեցի Նարեկ Մալյանին բերման ենթարկելու կադրերը: Տեսնես՝ ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին», – գրել է Քոչարյանը ֆեյսբուքյան էջում: Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը, զենքը հանձնելուց հետո, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ և նրա ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն։  

Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին ևս մեկ գրիչ է տվել /տեսանյութ/

Դատելով արխիվային կադրերից՝ Հրայր Թովմասյանը դեռ ՍԴ նախագահ ընտրվելիս է իմացել, որ գրիչը ծանրակշիռ փաստարկ է Նիկոլ Փաշինյանի բարեհաճությանը արժանանալու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։ Այս տեսանյութում ևս մեկ անառարկելի փաստ է Թովմասյան-Փաշինյան գրչափոխանակման ավանդույթի մասին  

Սորոսն ու իր հովանավորյալներն իրենց հայակործան գործունեությունը երբևէ այսքան անթաքույց ու անպատիժ չեն իրականացրել, քան գործող իշխանության օրոք. պատգամավոր

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողի՝ սորոսականների վերաբերող հարցին, որին ի պատասխան  Փաշինյանը հունից դուրս եկավ: Պատգամավորը նշում է. Պատասխանն այն հարցի, թե ինչու է սորոսական կազմակերպությունները փակելու պահանջը ներկայացվում հենց հիմա, այլ ոչ թե նախկին իշխանությունների օրոք։ Պատասխանն առավել, քան պարզ է. Սորոսն ու իր հովանավորյալներն իրենց հայակործան […]

Մեր բանակը հաղթանակած է եւ անկախ նրանից, որ ձեւավորման առաջին իսկ օրից որոշ մարդիկ փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել. Սերժ Սարգսյան /տեսանյութ/

«Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթանակած բանակ է և անկախ նրանից, որ այս բանակի ձեւավորման հենց առաջին օրեից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ոժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվի: Չի հաջողվի շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, […]

Սուրճի գավաթ կարդալու փոխարեն՝ Աստվածաշունչ կարդացեք

Սուրճի գաւաթ կարդալու փոխարէն՝ Աստուածաշո՛ւնչ կարդացէք։ Կապար թափելու փոխարէն՝ արցո՛ւնք թափեցէք խաչին առջեւ։ Կապոյտ աչք կախելու փոխարէն՝ խա՛չ կախեցէք ձեր վիզերէն: Ձիու պայտ դնելու փոխարէն՝ սրբապատկերնե՛ր դրէք։ Բախտագուշակի դիմելու փոխարէն՝ աղօթողներո՛ւ դիմեցէք։ Իրարու դէմ թուղթ ընելու փոխարէն՝ աղօ՛թք ըրէք իրարու համար։ (Ալեքսան Սրկ. Գալայճեան /Նոյյան տապան )

Բերման են ենթարկել, որպեսզի ոստիկանությունը տիրանա հեռախոսներին և նրանցում ներբեռնի անձնական նամակագրությունները բացահայտող ծրագրեր

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առավել ևս, որ գիտենք, թե ինչի համար են բերման ենթարկել։ Նիկոլ Փաշինյանը լինելով բանակից խուսափած, մեծամասամբ դասալիքների կառավարության դասալիք ղեկավար, բանակի օրով «Մասկի շոու» է կազմակերպել բանակում երկարամյա ծառայություն անցած մարդու նկատմամբ։ Սա ամենախորհրդանշական երևույթն է, որ դասալիքը բերման է ենթարկում բանակում երկարամյա ծառայություն անցածին։ Սա նաև վրեժ է։ Եկեք […]

Բոլորին բռնաբարել սպառնացող քաղաքական իմպոտենտի այս ակցիաները ազդեցություն չեն ունենա. Ադեկվադ

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի բերման ենթարկելու մասին, որում ասվում է.  «Րոպեներ առաջ «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին դիմակավոր անձանց կողմից ձեռնաշղթաներով առևանգելու տեսանյութ տարածվեց։ Սկսվեց ռեպրեսիաների նոր փուլ, երբ զենքով Էրեբունի-պլազա ներխուժողին առանց ձեռնաշղթա ուղեկցում են ոստիկանապետի մեքենա, իսկ Մալյան Նարեկին, որ երբևէ չի հրաժարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի