23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը նախաձեռնել է սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց: Համախմբվել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջ. ՀՅԴ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանավորված է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական եւ իրավական պետության գոյությամբ: Ցանկացած քաղաքական իշխանության կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը հանգեցնում է հանրապետության գոյության դադարմանը:

Վերջին շրջանում օրվա քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել պետական իշխանության ինքնուրույն ճյուղ հանդիսացող դատական իշխանության յուրացմանը:

Չբավարարվելով հակաօրինական բազմաթիվ նախաձեռնություններով, անտեսելով հայաստանյան եւ միջազգային հանրության կողմից արված զգուշացումները, արհամարհելով Հայաստանի միջազգային վարկը՝ օրվա քաղաքական իշխանության կողմից նախաձեռնվել է երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց: Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության պատգամավորների կողմից շրջանառության մեջ են դրվել օրինագծեր, որոնցով փորձ է արվում ոչ միայն յուրացնել սահմանադրական դատարանի եւ երկրի նախագահի լիազորությունները, այլ նաեւ տապալել երկրի սահմանադրական կարգը: Այս անպատասխանատու եւ անհաշվենկատ ընթացքը սպառնում է հայոց պետականությանը: Լրջանալու, սթափվելու եւ իրավունքի գերակայության համաժողովրդական ցանկություններն իրականացնելու փոխարեն օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է անհավասարակշիռ վարքագիծ, որն օժտված է առանձապես ծանր հանցագործության հատկանիշներով եւ քրեորեն պատժելի է:

Պահանջում ենք քաղաքական իշխանությունից եւ նրա ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից` վերջ տալ քաղաքական իշխանության հակաօրինական գործողություններին՝ մնալով գործադիր իշխանության լիազորությունների շրջանակում, զերծ պահել օրենսդիր իշխանության քաղաքական մեծամասնությանը լիազորությունների չարաշահումից, ջանքեր գործադրել՝ լուծելու երկրի առջեւ օրեցօր ահագնացող  մարտահրավերները:

Կոչ ենք անում Հանրապետության նախագահին՝ չսատարել այս հակաօրինական նախաձեռնություններին եւ հետեւել իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանմանը:

Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ