ԱՄՆ դեսպանը «փչացրեց» արմանբաբաջանյաններին, «ծռերին» և 5–րդ շարասյան մյուս ներկայացուցիչներին. 7or.am
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես հայտարարեց, որ ինքը չի կարող բանակցել ղարաբաղյան հակամարտության թեմայով, քանի որ չունի մանդատ Ղարաբաղի ժողովրդից։ Նա ասաց, որ Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը և ուղղակի բանակցի Ադրբեջանի հետ։ Նիկոլն այդպիսով ուզում էր իր ձեռքերը լվանալ ու որոշման պատասխանատվությունից փախչել։
Ղարաբաղը բանակցային սեղանի մասնակից այս ընթացքում չդարձավ, բայց փոխարենը Ադրբեջանի ջանքերով ակտիվորեն շրջանառության մեջ մտավ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ձևակերպումը։ Ալիևն օգտվեց Փաշինյանի դատարկ պոպուլիզմից՝ միջազգային մակարդակում ու մասնավորապես միջնորդների մոտ հավասարության նշան դնելով Ղարաբաղի ու «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» միջև։
Ի դեպ, օրերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Հանդիպմանը շոշափվել է ադրբեջանցիների՝ Ղարաբաղ վերադառնալու և վերաբնակվելու թեման։
Ուշագրավն այն է, որ Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս «ծովից ծով Հայաստան» պահանջողի, Քուռից մինչև Արաքս Ղարաբաղի տարածք պատկերացնողի, անկախ պատգամավորի, «արևմտամետի», «ռուսական գաղութատիրության» դեմ պայքարողի և ռազմահայրենասերի դիմակի տակ, ծպտուն չհանեցին ԱՄՆ դեսպանի այդ հանդիպման կապակցությամբ։
Ո՛չ «ծռերը», ո՛չ արմանբաբաջանյանները, ո՛չ սաքունցները, ո՛չ մյուսները «չնկատեցին» ԱՄՆ դեսպանի ու «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հանդիպումը։ Մինչդեռ եթե ՌԴ դեսպանը նման հանդիպում ունենար, ապա սրանք տիեզերական աղմուկ կբարձրացնեին, կծեծեին իրենց հայրենասիրական ու հակագաղութատիրական կուրծը, կբացեին իրենց գարշատոհ բերանը, կթափեին իրենց «ծռված» արցունքները և կպատռեին իրենց «անկախ» հետույքը։ Սրանք կգոռային, թե բա հասե՜ք, ռուսները հարվածում են մեզ ու դավաճանում՝ զուգահեռաբար առաջ քաշելով թուրքական օրակարգը՝ հանել ռուսական ռազմաբազան Գյումրիից։ Բայց քանի որ պատվիրատուն այլ տեղից է, ուստի ԱՄՆ դեսպանի հանդիպումը լուռ ողջունվեց ՀՀ–ում թուրքական 5–րդ շարասյան այդ ներկայացուցիչների կողմից։ Լռությունը տվյալ դեպքում համաձայնության նշան է։ Համ էլ՝ լռությունը ոսկի է, իսկ ավելի կոնկրետ՝ դրսից եկող ֆինանսավորում։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը, կամա թե ակամա, «փչացրել» է Հայաստանում թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներին և պատռել դրանց «հայրենասեր» դիմակը։
7or.am
Կորյուն Մանուկյան