Կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 68-ամյա քաղաքացի, այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ քաղաքացին ունեցել է մի շարք խրոնիկական հիվանդություններ: Ավելի վաղ Հայաստանում կորոնավիրուսից մահացել էր 7 մարդ:





































