06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի:

Աջուձախից լսում եմ՝աշխարհը կորոնայից հետո փոխվելու է, շատ է փոխվելու։ Վերլուծություններ, ահազանգեր, զուգահեռներ են արվում, ասում են ամբողջ աշխարհը տնտեսական ու ֆինանսական կոլապսի մեջ է հայտնվելու, ամեն ինչ սկսվելու է զրոյից, եւ այս կարգի այլ բայղուշություններ։ Ինքս այս ամբողջ նեգատիվից միայն մեկ նախադասության եմ հավատում, այո, աշխարհն, իրոք, փոխվելու է։ Բայց, սիրելի ջոնիբրջոնասեր հայեր ու հայաստանաբնակներ, ձեզ ի՞նչ, դուք ո՞վ եք, ի՞նչ եք, որ իրար եք խառնվել, թե վայ աման հարայ, հասեք, աշխարհը փոխվելու է վիրուսից հետո։ Էլի եմ հարցնում՝ ձեզ ի՞նչ, ո՞վ եք դուք աշխարհի տարածությունների մեջ, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում։ Վերջապես բացեք ձեր աչքերը, մտքերը բացեք, փորձեք հասկանալ, որ աշխարհը եթե փոխվի էլ, անգամ 180 աստիճանով, դա ձեզ չի վերաբերելու, որովհետեւ դուք, մենք, մեր պստիկ պետությունն արդեն այնքան փոխված ու տձեւ եք դարձրել, որ աշխարհի փոխվելը ձեզ համար զրոյական նշանակության է լինելու։ Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի։ Նայեք այս համավարակի պայմաններում ձեր ապրածին, ձեր ընտրությամբ պետության ղեկավար դարձածին, նրա ընտրությամբ ձեւավորված կառավարությանն ու խորհրդարանին։ Սրանց միլիոնների հասնող ինքնապարգեւատրումներին, բյուջեն հրապարակավ մսխելուն, քաղավիացիայի հերն անիծելուն եւ բոլորին ապուշացնելուն։Սրանից այն կողմ, էլ ի՞նչը փոխվի, դուք էն գլխից արդեն զոմբիացված ինքներդ ձեր աշխարհը փոխել եք, հա փոխել եք 180 աստիճանով ու հիմա վայելում եք այդ փոփոխության պերճանքն ու թշվառությունը։

Ձեզ համար պերճանքն այն է, որ բոլորդ այսօր ինքնամոռաց ինչ-որ մի ջոնիբրջոնի եք լսում, եւ, դրանում, այո, տեսնում եք ինքներդ՝ ձեզ։ էս չե՞ք, էս չի՞ ձեր ճաշակը, զբաղմունքը, հիացմունքը, դուք սրան եք արժանի։ Հիմա, կներեք, ձեր ինչին է, թե աշխարհը փոխվելու է համավարակից հետո։

Դուք ամեն մեկդ մի-մի ջոնի-մոնի էիք, երբ ելաք ու մերժեցիք պետականությունը, լրջությունը, , դուք ֆեյսերով, սոցցանցերով սնվող, մանիպուլատիվ իմֆորմացիոն սպագետիների ջատագով մի մասսա էիք եւ՝ այսօր էլ ձեզնից շատերը այդպիսին են, ջոնիբրջոնիի պադելյացյան վկա, էս է ձեր ճաշակը, ձեր ինքնադիմանկարը, ձեր ինքնագնահատականը։Ձեզ նետեցին խեղկատակին եւ դուք ընդունեցիք։

Վայելեք։

Հիմա մի բան պատմեմ, որ ցայսօր հրապարակավ չեմ պատմել։
2018-ի ապրիլի 23-ն էր, ոտքով գնում էի ԱԺ, հետո որոշեցի մետրո նստել։«Բարեկամություն» կայարանում էի, մարդիկ խմբվել էին, իջնում էին հրապարակ հանրահավաքի, իրենց Նիկոլի ձվերը երկրպագելու։Գնացքը երկար կանգնեց, ես, վերջին վագոնում էի, կամաց-կամաց վագոնը լցվեց, մտավ մի երիտասարդ, ձեռնափայտով, անշնորհք փռված կնիկները/հա, կին չէին, կնիկ էի/, եւ անթրաշ տղամարդիկ, համարյա բոլորն էլ եռագույնը փաթաթել էին իրենց ուսերին, գլուխներին, հետույքներին, ամենեւին չէին նկատում այդ տղային։
Ոտքի կանգնեցի, ասացի․«Նստեք»:

Տղան նստեց, երկու մարդ այն կողմ մի հոգեւորական էր նստած, տարիքով մարդ էր։ Վագոնը լցվեց, ասեղ գցելու տեղ չկար։
Բոլոր նիկոլապաշտերն էին ու ես, մերժվածս։ Մեկ էլ մեկը թե «ՀՀԿ-ական է»։
Ու վագոնը սկսեց ոռնալ․«Նիկոլ, Նիկոլ, Նիկոլ վարչապետ»։ Սա տեւեց մոտ տասը րոպե, ես խելոք կանգնած եմ։ Մեկ էլ ամենագեր ու ճարպիկ մի կին, թմբլիկ տուտուզով, բդիկներով, «դուխով» գլխարկով եւ կառապանի պես գոռգոռացող։ Մեկ էլ սա․«Յա, տերտեր, էս ինչի ես խելոք նստել»։ Տեր Հայրը անչափ վախեցած էր, լարված, մարդը մոլորվել էր, անելիքը չգիտեր։ Շատ անլսելի ասաց․«Ոտքս ցավում է»: Էս կինը, թե․«Հըլը ոտի կայնի, յա,մենք Նիկոլ ենք գոռում, դու նստե՞լ ես, մենք ստեղ ենք սաղ ազգով ու գնում ենք Նիկոլին վարչապետ դարձնենք, դու նստելու իրավունք չունես, ոտքի հել»: Մեկը կողքից․«Կաթողիկոսդ ո՞ւր ա, կանչի գա, քիչ մնաց, իրան էլ ենք մերժելու, ասեմ, իմանաս»:

Սեւ սքեմով մարդը կանգնեց։ Էս նիկոլուհին չէր հանդարտվում։ Նայեց ինձ, թե․«Էս դու ավտո չունե՞ս, որ մետրո ես նստել»։ Ասացի, չունեմ եւ միշտ էլ մետրոյով եմ երթեւեկել։«Յա,, սըտի․․.»: Ու հայհոյեց։ Ասացի․«Ամոթ է, կին եք, մի գոռգոռացեք, ձեզ հանգիստ պահեք»։
Ամեն րոպե պատրաստ էի, որ ինձ կծեծի, կամ՝ կծեծեն, այ էդ էր Նիկոլի զանգվածը։ Սա որոշ բաներ գոռալուց հետո ինձ հանգիստ թողեց ու անցավ սքեմով մարդուն․«Տերտեր, հըլը աղոթի, պըտի աղոթես մեր Նիկոլի համար, ես իրա ցավը տանեմ, ժողովուրդ, մեր Նիկոլի ցավը տանենք»։ Ու վագոնը ոռնում էր․,«Դուխով»,«Նիկոլ»։ Տեր Հայրը , որ արդեն ոտքի էր ելել,ասաց, որ մոտը խաչ չկա, հարմարություններ չկա , փորձում էր խույս տալ։ «Լսի, այ տերտեր, հենց հիմա մեր Նիկոլի համար պըտի աղոթես, ես քու․․․»։ Ու Տեր Հայրը սկսեց «Հայր Մերը»։
Արդեն հասել էի «Բաղրամյան» կայարան, իջնելուց առաջ շրջվեցի դեպի վագոնի մարդիկ եւ ասացի․«Ցտեսություն, երանի հետո չփոշմանեք»:

Չլսեցի թե իմ հետեւից ով ինչ ասաց, բայց դե, պատկերացնում էի, թե ինչ կասեն․«Պադելյայցյա»։

Ու հիմա, երբ տեսնում եմ այս համատարած փսիխոզը այլ մուտացիաներով շարունակվում է, տեսնում եմ այս ջոնի-բրջոնի հավաքածուն, տեսնում եմ, որ,հազարներով դիտում են սրան, կիսվում ու քննարկում, հասկանում եմ, որ, ցավոք, որոշ մարդիկ դեռ ապրում են ուղեղներն անջատած։ Ախր ձեզ հաց չեն կարողանում, տալ, որոշ ժամանակ անց, անգամ ոսպի փոխարինիչ չեն կարողանալու տալ, դրա համար էլ տեսարաններ են նետում, ջոնիական տեսարաններ։Ու դուք դարձյալ կուլ եք տալիս։Ու ես դարձյալ չեմ ընդունում ձեր «ընտրությունը»։

Բայց, հավատացնում եմ, չեմ չարանում, դարձյալ չեմ չարանում։ Էս մարդկանց հարկավոր է դարձի բերել, արթնացնել, բացել նրանց աչքերը։Մի խումբ ընկերներս ասում են, որ անհույս գործ է, որ նրանք անվերադարձ են ջոնիբրջոնիացել։
Ես դեռ մի քիչ լավատես եմ։
Բայց, ուզում եմ կրկնել հարցս, ախր աշխարհը կփոխվի թե չի փոխվի, ձեզ ի՞նչ․․․է՞ս չեք․․․․․

Հ․Գ․ Հիմա ՀՀ բոլոր կարգին, նորմալ, կիրթ, ազնիվ ու մտահոգ քաղաքացիներին եմ խոսքս ուղղում՝ մինչեւ ե՞րբ ենք մենք ջոնիբրջոնինների խաղը խաղալու,  մինչեւ ե՞րբ ենք թույլ տալու, որ մեր ազգային, ժողովրդական, համամարդկային նկարագիրը այսպես խաթարեն մի խումբ բրջոնիները․․․․Մենք ախր Կոմիտաս ունենք, բայց՝ ո՞ւնենք․․․»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ