Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք․ բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են․ Արսեն Թորոսյան
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք, 5-ն էլ արհեստական շնչառական սարքավորմանն են միացված։ 4-ը մեր տարեց սերնդի քաղաքացիներ են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ, բայց նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ […]





































