27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 163-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2782-

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 163-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2782-ի: Ապաքինվել է 1135 մարդ, այս պահին բուժվում է 1600-ը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 40 դեպք կա և մահվան 7 անուղղակի դեպք:

ՀՀ ավիաշուկան առանց ավելորդ ճիգերի կդառնա ՌԴ սեփականությունը․ Ճաղարյան

Մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: «Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու, արդեն իսկ շնորհած իրավունքից: Պատճառը` Հայաստանը, որպես շահագործողի երկիր, ի վիճակի […]

Մխիթար Հայրապետյանը վարչապետին ասել է՝ կա՛մ ինքը, կա՛մ նախարարը․ «ժողովուրդ»

«Մեր տեղեկությունների համաձայն, օր օրի ավելի է խորանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխհարաբերությունները: Ըստ մեր տեղեկությունների, անգամ ապրիլի 21-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ պետք է որոշում կայացվի` […]

Էրիկ Գրիգորյանը բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ է ստացել․ «Հրապարակ»

«Երեկ, հուրախություն բնապահպանների եւ հատկապես Ամուլսարի հանքի դեմ պայքարողների, անսպասելիորեն աշխատանքից ազատվեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա մեր թղթակցի զանգին՝ հրամանագիրը հրապարակվելուց մեկ ժամ առաջ, պատասխանել էր․ «Եկեք չմեկնաբանեմ, էլի, ինձ մի զանգեք», իսկ ազատվելուց ժամեր առաջ Ֆեյսբուքում գրառում էր արել․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից եւ նախասիրություններից»։ Մեզ ասացին նաեւ, […]

Փաշինյանը ձեռքերը լվաց ու թռավ․ ժողովուրդը մնաց մենակ վիրուսի դեմ պատերազմում

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ որոշում է կայացրել՝ մեղմացնելով շուրջ երկու ամիս տևած սահմանափակումները»,- վստահ է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նա ասել է՝ քանի դեռ մենք հիվանդության պիկին չենք հասել, հիվանդների ու մահերի թիվն ավելանում են։ Չէր կարելի ժողովրդին ասել՝ դուրս եկե՛ք, ինչ ուզում եք արեք։  Շարմազանովը պնդում է, […]

«Նման «կռուտիտներ» անգամ Նիկոլը ռիսկ չի անում իրեն թույլ տալ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի Արցախին վերաբերող հարցազրույցը Հանրայինի եթերում: Քաղաքական մոռացությունից Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված գործիչը, որի առավելագույն քաղաքական երազանքը 2 տարի առաջ եղել է իմ ղեկավարած հանձնաժողովին կից գործող Վերլուծական խորհրդում հայտնվելը (ստացել […]

Զոհրաբ Մնացականյանը լավ գիտի, թե ինչ ինֆորմացիայի ենք մենք տիրապետում. Արմեն Աշոտյան

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը: -Պարոն Աշոտյան, նախօրեին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կրկին անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ փուլային տարբերակը բանակցային սեղանին լինելու մասին հայտարարությանը եւ ասաց, որ եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների […]

Էրիկ Գրիգորյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Էրիկ Գրիգորյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.  Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից», – նշված է նախագահի հրամանագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի