27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին եռատոնի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան և ի դեմս նրա՝ իր բոլոր մարտական ընկերներին, Մեծ հայրենականի վետերաններին և ամբողջ արցախահայությանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը Արցախին մաղթել է հարատև […]

Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ […]

Մենք ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք հառնել փլատակներից. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի գրասենյակից։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ […]

Հաղթանակները պիտի մեզ քաջալերեն դիմակայելու, հատկապես այսօր․ Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հաղթանակի, խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով։  «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով: Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և […]

Հորդորում ենք Անդրանիկ Քոչարյանին զսպել անձնական հակակրանքները. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանին, որը հաջորդել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս առիթով գրել է. «Այսօր` մայիսի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին` կապված վարչապետի այն խոսքին, որ «իշխանությունն ամեն օր […]

Մայիսի 9-ը հայերիս եռատոնն է

Եթե մայիսի 9-ը նախկին ԽՍՀՄ երկրների համար Հաղթանակի տոն է, ապա հայերիս համար այն արդեն եռատոն է: Ամեն տարի մայիսի 9-ը հայ ժողովուրդը շուքով նշում է 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: 1945 թվականի մայիսի 9-ին խորհրդային զորքերը մտան Բեռլին ու, ըստ […]

Խուժան, քուչի մակարդակի, բեսեդկի մակարդակի ԱԺ․ սրանից ներքեւ չկա․ Սամսոնյան

Սասուն Միքայելյանը ցույց տվեց, թե այսօր այս իշխանության դեմքն ինչպիսին է։ Այս մասին մայիսի 8–ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։ «Նիկոլ Փաշինյանը չի եղել մի հարթակ, որից չխոսի եւ չասի, որ այս պառլամենտը որակապես լրին այլ պառլամենտ է, այնքան խելացի մարդիկ կան, բոլորը երիտասարդներ են, Շմայսներ չկան, հայհոյողներ չկան։ Պարզվեց, […]

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, գնաց խորհրդակցական սենյակ։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17։50-ին Հիշեցնենք, որ որպես անձնական երաշխավոր այսօր դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Գարեգին Նժդեհի շուրջ աղմուկը ո՛չ մեզ է ձեռնտու, ո՛չ ռուսներին. Մուշեղ Լալայան

ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանն անդրադարձել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակին ռուսական մամուլում, Իլհամ Ալիևի հայտարարությանը և այդ թեմայի առնչության Հայաստանի իշխանությունների լռությանը: – Կրքերը հայ ազգի մեծագույն զավակներից Գարեգին Նժդեհի շուրջ չեն դադարում: Օրերս այդ թեմային հերթական անգամ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ТАСС-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում: Ըստ էության նա կրկնեց […]

Շաբաթական մոտ 70 մարդու հետ եմ շփվում. Ռոբերտ Քոչարյանը՝ ՔԿՀ-ի պայմանների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթվա ընթացքում մոտ 70 մարդու հետ է շփվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին, թե ինչպիսին են պայմանները ՔԿՀ-ում, եւ, արդյոք  խցում այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ։ «Աշխատակիցներն աշխատում են մեկ օր եւ երեք օր ազատ են: Ոչ ոք չգիտի, թե աշխատանքային օրվանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի