24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան․ Կարեն Վրթանեսյան

Վարակի տարածման արագացման ֆոնին, թվում էր, թե կառավարությունը պիտի ամեն ինչ աներ, որ կորոնավիրուսի թեստավորման շրջանակը արագորեն ընդլայնվեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:  «Ըստ էության, լայնածավալ թեստավորումը միակ մնացած գործիքն էր, որ այս ամեն ինչից առանց աղետալի կորուստների դուրս գալու ինչ-որ շանսեր կարող էր տալ Հայաստանին։ Ի՞նչ […]

Պատիվ ունեցանք ներկայացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը. Ռուբեն Մելիքյան

Այսօր «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը եւ ես Երեւանի դատարանում պատիվ ունեցանք ներկայացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը՝ ընդդեմ դատավորների անկախության երաշխավորման առաքելություն ունեցող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա, մասնավորապես, գրել է. Այսօր «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը եւ ես Երեւանի դատարանում պատիվ […]

Փաշինյանը «Մարտի 1-ի» գործը գցում է Վահագն Հարությունյանի գրպանը.Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսին: ԱԺ նախկին փոխնախագահը խոսել է նաև «Մարտի 1-ի» գործով դատավարությունից ու Արցախյան հիմնախնդրից: Մանրամասները՝ տեսանյութում.

«Լույս» հիմնադրամը բուժհաստատություններին փոխանցել է 1․4 մլն դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բժշկական սարքավորումներ՝ «Լույս» հիմնադրամից… Ձեռք բերվող նոր բուժսարքավորումների հետ մեկտեղ, Կառավարությունը չի անդրադառնում նվիրատվության միջոցով բուժհիմնարկներին հանձնված տարատեսակ բուժսարքավորումների փաստին։ Այսպես, օրինակ, «Լույս» հիմնադրամի կողմից 2019թ․-ի հոկտեմբերին և ս․թ․ ապրիլին մի շարք բուժհաստատություններին փոխանցվել են բժշկական սարքավորումներ, որոնց թվում նաև ռենտգեն սարքեր, սոնոգրաֆիայի սարքեր, թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ […]

Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող. ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, վերլուծելով կորոնավիրուսի հակազդման շրջանակներում ՀՀ կառավարության գործողությունները արձանագրում է. Հակառակ 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսի մասին Չինաստանի պաշտոնական հայտարարությանը, իսկ այնուհետև բազմաթիվ պետությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգավորության մասին ահազանգերին՝ ՀՀ Կառավարությունն ի սկզբանե անլուրջ մոտեցում ցուցաբերեց վարակի նկատմամբ:   Իրավիճակին արագ արձագանքելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և վարակի […]

100-ից ավել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպք ունենք. Արսեն Թորոսյան

2.718 ակտիվ դեպք ունենք եւ 100-ից ավել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում: 4.823 ընդհանուր դեպք: 2.718 ակտիվ դեպք: 100-ից ավել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպք: 61 մահ: 1.3% մահացություն»,- գրել է նա։

351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում. սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը. Ղազինյան

351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում. սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ինձ այստեղ ուրիշ բան է հետաքրքրում. Փաշինյանը գիտակցո՞ւմ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը, հասկանո՞ւմ է, որ իր եւ իր անգրագետ թիմի դատարկ […]

«Отец шашлычной демократии» գործիչը մոռացել է, որ Հայաստանում երբեք չի եղել այդքան մոսկվայակախյալ կառավարություն, որքան իրենն է. Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անանուն հոդվածագիրն իր ընտանեկան զլմում հեթական «կոնցեպտուալ» հոդվածն է հրապարակել, այս անգամ՝ «ընդդիմության մոտ քաղաքական օրակարգի բացակայության» մասին։ Ես, իրականում , շատ անհանգիստ եմ իր համար։ Նախորդ օրվա տապալված ասուլիսից հետո նման անատամ հրապարակումը վկայում է, որ իր մոտ այլեւս չեն ստացվում ոչ […]

Ղարաբաղը այլեւս Արցախի Հանրապետություն է՝ ինքնորոշված պետություն. «Արդարություն» կուսակցություն

Երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ինքն իրավասու չէ ներկայացնել նաեւ Արցախի իշխանություններին, քանի որ վերջիններիս կողմից նման լիազորություն չունի, մեզ, ինչպես նաեւ շատերին թվաց, որ այդ հայտարարությունը ամենեւին էլ պոպուլիստական տարրեր չի պարունակում, այլ իրերն իրենց անուններով կոչելու լուրջ քաղաքական հայտ է, որին Արցախում երկար են սպասել: […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ եւ ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի