17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է Թորոսյանի պաշտոնանկությունը. «Հրապարակ»

«Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա․ նկատեցի՞ք՝ նախորդ  բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։

Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը, բայց եթե Ավինյանին փոխարինող մի քանի թեկնածու կա, Թորոսյանի դեպքում բարդ է․ նա մի շարք միջազգային կազմակերպությունների «տղա» է»,- ասաց իմքայլականը:

Ավինյանին փոխարինողներն ովքե՞ր են` իրո՞ք Արայիկ Հարությունյանը կա ցանկում։ «Չէ, «Իմ քայլի» կուլիսներում նախընտրելի բարտեր էին նախապատրաստում․ Արայիկը՝ փոխվարչապետ, Մխիթար Հայրապետյանը` ԿԳՄՍ նախարար։ Փաշինյանը Մխիթարին ասել է` տեղափոխելու եմ գործադիր-նախարար. շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը գցեցին-բռնեցին, գտան` չի քաշի։ Բոլոր դեպքերում, հուլիսին կլինեն կադրային տեղաշարժեր թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում»:

«Նիկոլի սեւ ցուցակում» եղած պատգամավորներից ոչ մեկը չի պատրաստվում մանդատը վայր դնել, հակառակը՝ ակտիվ բանակցում են թե՛ թիմակիցների, թե՛ այլ ուժերի հետ, փորձում են անկախների կոնգլոմերատ (ֆրակցիա չեն կարող ստեղծել) ձեւավորել։

«Չեն հասցնի, շատերի «դոսյեներն» արդեն պատրաստ են․ Վարազդատի հոր հյուրանոցի պատմությունը, նա նաեւ Հրանուշ Հակոբյանի զարմիկն է, Շիրակ Թորոսյանի հայտնի կապերը ՀՀԿ-ի հետ, հեռախոսազրույցները, իր հայրենակցական միության հետ խնդիրները, Սոֆյայի` փոխմարզպետ եղած ժամանակ` ուսուցիչների նշանակման հարցեր են նայում, Անուշ Բեղլոյանը Սերժենց ՊՈԱԿ-ի աշխատակից է եղել, Ենգիբարյան Վիկտորը Սերժ Սարգսյանի ու Վիգեն Սարգսյանի լոբբիստն էր։ Փազլը հավաքվում է»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ