23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մհեր Գրիգորյան

Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով, ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին տեսակապով ասել է ՀՀ փոխարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը», – ասել է ՀՀ փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանն ադրբեջանական գործընկերներին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը: 

«Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը», – ավելացրել է Մհեր Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ