Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովը փակ քվեարկությամբ՝ 87 կողմ ձայներով, որոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն […]





































