Հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթի կայքը
«Մեդիա պաշտպան»-ը գրում է․ «Առավոտյան հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթին պատկանող կայքը։ Խմբագիր Ֆլորա Նախշքարյանը 168.am-ի հետ զրույցում նշել է. «Սկզբից հնարավոր չէր մտնել կայք, հիմա հնարավոր է, բայց կայքում ոչինչ չկա՝ սրբված է տվյալները, բազաները: Կայքը սպասարկողները փորձում են ինչ-որ կերպ վերականգնել, սակայն ոչինչ դեռ չի ասվում՝ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ հնարավոր չէ»: […]





































