«Եթե գիտեք, որ գրանցվել է ադրբեջանցի պատվիրակ, ապա դուք պիտի խոսեք նրանից հետո։ ՊԱՐՏԱԴԻՐ։ Ո՞ւր էին մնացած ձրիպարգեւավճարակերները»
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական վեբինարը, որին արդեն ավանդաբար մասնակցում էր «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար եւ Ստեփանակերտից ընտրված պատգամավոր» ներկայացող սուբյեկտը։ Վեբինարի թեման ահաբեկչության դեմ պայքարն էր եւ ադրբեջանցի պատգամավորը ներկայացրեց իրենց կողմից օգտագործվող բոլոր ապատեղեկատվական հնարքները։ Հետո ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջուրյանը […]





































