18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը ծննդյան օրը նշում է տանը` ընտանիքի անդամների հետ

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նրա գրասենյակից տեղեկացանք, որ երրորդ նախագահն այն նշում է տանը` ընտանիքի անդամների հետ: «Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում գրասենյակի պաշտոնական փոստով, ֆեյսբուքյան էջում, հեռախոսազանգերի միջոցով և իր շնորհակալությունն է հայտնում ջերմ խոսքերի ու բարեմաղթանքերի համար: Սերժ Սարգսյանը փոխադարձաբար բոլորի ընտանիքներին մաղթում է երջանկություն և քաջառողջություն […]

Գոնե գրելուց առաջ մտածեք, նոր գրեք, պատերազմող երկիր ենք. Աթանեսյանը՝ Մանե Գեւորգյանի պարզաբանման մասին

Փաստորեն , ըստ վարչապետի եւ քեզ, ժամկետային զինվորական ծառայությունը դա մարդու վիճակը վատթարացնող վիճակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Լուրջ ես ասում Մանե ջան?)))))))) Փաստորեն , ըստ վարչապետի եւ քեզ, ժամկետային զինվորական ծառայությունը դա մարդու վիճակը վատթարացնող վիճակ է: Գոնե գրելուց առաջ մտածեք, նոր գրեք, պատերազմող երկիր ենք»,- գրել […]

Եթե նույնիսկ պատգամավորների գերակշիռ մասը վարակված լինեն, օրհասական հարցի դեպքում պետք է գալ ու քվեարկել. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, երբ հայտարարում են, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վճարովի հիմունքներով են տեղի ունենում, դրա հետ կապված որևէ փաստ ունի՞: «Ես խոսում եմ լրատվամիջոցների մասին: ՀՀ-ում լրատվամիջոցները հիմնականում՝ 90 տոկոսը, դրանք ոչ շահավետ բիզնեսներ են: ՀՀ-ում հեղափոխությունից հետո  Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների միջև […]

Ներկաների նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլև անփույթ վերաբերմունք է դրսևորվում. Քոչարյան

Սահամանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննության ժամանակ պաշտպանական կողմը կրկին խնդրեց ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Ռոբերտ Քոչարյանը առաջարկեց հայտարարել 30 րոպե ընդմիջում և ախտահանել դահլիճը, ինչին ի պատասխան նախագահող դատավորն ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր չէ։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ դա ներկա անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք […]

Կառավարությունն՝ իրավիճակը փրկելու փոխարեն, զբաղված է ընդդիմության դեմ «պատերազմով». Հրաչյա Ռոստոմյան

Մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու կրկնել թեւավոր դարձած խոսքերը՝ իր սխալ եւ Ծառուկյանի ճիշտ լինելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը: Մա, մասնավորապես, նշել է. «Նույնիսկ պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ հեղափոխությունից հետո պետական պարտքն աճել է՝ ընդհուպ մոտենալով կառավարելիությունը կորցնելու […]

Կորոնավիրուսի բուժման նպատակով կիրառվում են Հիդրօքսիքլորոքվին, Լոպինավիր/Ռիտոնավիր դեղամիջոցները, ինչը մտահոգիչ է. հայտարարություն

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բուժման համար կատարվող փորձարկումների դեղամիջոցների ցանկից հանել է հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը, սակայն ապրիլի 28-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից տրված հրամանի համաձայն Հայաստանում կիրառվում են ԱՀԿ կլինիկական փորձարկումներ անցնող այս դեղամիջոցները, ինչը առաջացնում է օբյեկտիվ մտահոգություններ: Հայտարարությունը կարդացեք ստորև: ««Մարտի 18-ին […]

ԱԺ-ն վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա» կարի ֆաբրիկայի». Ռուբեն Մելիքյան

Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա» կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը: Նա, մասնավորապես, հավելել է. […]

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ծառայել. խոսնակի պարզաբանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը պարզաբանում է տարածել, թե ինչ պատճառով Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում: Ստորեւ ներկայացնում ենք խոսնակի ֆեյսբուքյան գրառումը.  «1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաեւ այն անձի համար, որի […]

Որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից. Գևորգ Պետրոսյան

Ուրեմն էս տրամաբանությամբ եթե ղեկավարվենք, ապա չեղած բանի համար Ծառուկյանի անդորրը խախտելու մոլուցքով այլեւս կարող են խուզարկել, ասենք՝ Բոլիվիայի նախագահի, Գվատեմալայի վարչապետի, Անգոլայի Կանգադալա ազգային պարկի տնօրենի մորաքրոջ խնամու եւ, իկարկե, Սադամ Հուսեինի քավորկնոջ բնակարանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այս մարդը չի հանգստանում… Որ […]

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը (ուղիղ)

Հունիսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ երկարատեւ ընդհատումից հետո հունիսի 23-ին դատական նիստը չէր կայացել, քանի որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին տեղեկացրել էր, որ շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ եւ նիստին չի կարող մասնակցել: Փաստաբանի բացակայությունը նկատի ունենալով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի