ՀՀ ԶՈւ 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վրավորումներ. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը. «Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ […]





































