Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք»։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը սոցկայքի ֆեյսբուքյան հանրագրում վերլուծելով Արցախյան ճակատում տեղի ունեցածը՝ գրել է. «Արցախյան պատերազմի աշխարհաքաղաքական ֆոնը․ ռուս–թուրքական անուղղակի բախում․ Մոսկվան «Կովկաս–2020» զորավարժություններ անցկացրեց, որպեսզի կանխի հայ–ադրբեջանաթուրքական պատերազմը, իսկ Անկարան զորավարժություններ իրականացրեց Բաքվի հետ, որպեսզի սկսի պատերազմը։ Պատերազմը սկսվեց։ Այն սկսեց Թուրքիան։ Ու որպեսզի ՌԴ-ի հետ ուղղակի բախման չգնա, սկսեց ոչ թե […]
Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության […]
Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել եւ կից գրառում արել՝ նշելով․ «Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում»,-նշել է նա: Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ «Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, […]
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Իգոր Գրիգորյանը կորցրել է իր 9-ամյա դստերը: Կինն ու որդին ծանր վիճակում են: Հայկական միասնական տեղեկատվկան կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում Իգորը պատմում է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք Նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը : Մատթ. 10
Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»,- գրել է նա։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաեւ Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ […]





























