09 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ռեպորտաժ է ներկայացնում Մարտակերտից, որը գտնվում է Արբեջանի ԶՈւ կրակի տակ։

Մարտակերտի ու հարևան գյուղերի փողոցները դատարկ են։ Կանանց ու երեխաներին ավելի ապահով վայրեր են տեղափոխել։ Կրակահերթը քաղաքում չի դադարում։ Հիմնական մարտերն ընթանում են հյուսիս-արևելյան՝ Մատաղիսի ու Թալիշի ուղղությամբ։

90-ականներին կռված կամավոր Գավրուշ Վահանյանը ցույց է տալիս, թե որտեղ են հայտնվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Դրանցից մեկը խանութի վրա է ընկել, ևս մի քանիսը՝ մոտակայքում։

«Բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասը նյութական է»,- Վահանյանը։

24672304

Կրակում են հիմնականում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Մեծ տրամաչափի հրթիռներ էլ են եղել, բայց նա չգիտի՝ կոնկրետ ինչ զենք է։ Ասում է՝ հնարավոր է «Սմերչ» է, տրամաչափը մեծ է

«Գրադով» վնասել են նաև էլեկտրահաղորդման գծերը։ Քաղաքում լույս չկա ու հայտնի չէ՝ երբ կնորոգեն։

Այսօր հարվածել են նաև գազատարին, ստիպված են եղել դադարեցնել գազամատակարարումը։

«Մենք մեր հողի համար պատրաստ ենք մինչև վերջ կռվել»,- վստահեցնում է Վահանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ