01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ազգի հերոսները համախմբված ու միասնական են։ Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել /տեսանյութ/

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցության կադրերը հրապարակվել են ԱՀ նախագահի Facebook–յան էջում։

«Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:

«Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և ուրիշներ։

 Արցախ է մեկնել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արցախին աջակցելու նպատակով Հայաստան վերադառնալու միջնորդությամբ ՀՀ իշխանություններին է դիմել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը հետախուզման մեջ է։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ