27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարդենիսում հակառակորդի հարվածներից քաղաքացի է զոհվել. ՀՀ ԱԳՆ

Տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետեւողական փորձերին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտգործ նախարարությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ […]

Հակառակորդը կորցրել է ևս 5 տանկ, 11 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ 82Ա, ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ․ ՊԲ

Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: ՊԲ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ […]

Ադրբեջանը Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով Հայաստանի տարածքը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:  Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի […]

Հրապարակվել են Արցախում քաղաքացիական չորս զոհի անունները

Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել են չորս քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում: Ցանկը ներկայացվում է ստորև. 1. Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան […]

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում դրսից ապակայունացնող ազդեցությունը կանխելու ուղղությամբ. ՌԴ դեսպան

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու նպատակով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ամեն ինչ արվում է, որպեսզի էսկալացիան դադարի, որպեսզի իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից ապակայունացնող ազդեցությունը», – ասել է Սերգեյ Կոպիրկինը: […]

Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ հակառակորդի հարվածներից քաղաքացիական անձ է սպանվել

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից։ Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։  […]

Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները»։

Արցախի ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին:     ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 327 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49 901։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 958 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 29-ի դրությամբ մահվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի