Հայաստանի տարածքին հարվածելը վկայում է այն մասին, որ ժամանակն է, որպեսզի ՀԱՊԿ-ը գործի. փորձագետ /տեսանյութ/
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար: «Պնդում են, որ Ղարաբաղում հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա: Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական (խմբ. ինքնահռչակ) հանրապետության հարձակումն է հավանական Կիպրոսի հույների […]
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների: Սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի և հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչև վերջին շունչը […]
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ դիմանում․․․ Ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական օրերին, ինքս էլ շատ ասելիք ունեմ, բայց առայժմ լռում եմ, մտածելով, որ հանկարծ ինչ-որ հոգեբանակական վրիպում թույլ չտամ։ Ինչպես բոլորը, անհամբերությամբ հետևում եմ լրահոսին։ Եվ ամենազարմանալին այն է, որ ցավոք, Հայաստանում շարունակվում են, իրենց քաղաքագետ, վերլուծաբան համարող որոշ գործիչների մտավարժանքները […]
Այսօր առավոտվանից Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա է սանձազերծել նաեւՀայաստանի դեմ: Այսօր հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ Ադրբեջանի հարձակման առաջին ալիքը խեսդվեց ի շնորհիվ մեր զինվորականների անձնքազոհության: Նրա խոսքով՝ այս պահին թշնամին ռեզերվային ուժեր է կուտակում եւ կփորձի նոր ճեղքումներ անել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրության միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն: «Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմներում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած գործողությունները, որտեղ […]
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշվին Սպասարկող բանկ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե Հայաստան, Երևան Չարենցի փողոց 1բ Հաշվի համարը AMD 22300612211100 Ստացող` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ-ի նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Մոսկվայում հանդիպում է ունենում Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ, և այդ հանդիպման նպատակը Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած դիմումի համար դրական ելք ապահովելն է: Հանդիպման ավարտից հետո 168.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հանդիպում էր, ո՞ւմ հետ, և […]
Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ Նախագահը օգտվելով այսօրվա դատական նիստի հետաձգման հնարավորույթունից շտապել է Արցախ։ Լուրը հաստատել են նախագահի գարասենյակից: Առայժմ հայտնի չէ, նրա այնտեղ գտվելու ծարգիրը եւ արդո՞ք կհանդիպի Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին օրինակ սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»:





























