10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Խռոված որոշում։ Փաշինյանը չեղարկել է ՀՀ պատվիրակության այցը Ռուսաստան ․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի երեկ ընդունած որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ կանչվեց արձակուրդից։ Նա սեպտեմբերի 14-30-ը ներառյալ արձակուրդ էր մեկնել։ Թվում է՝ պատերազմի առաջին իսկ օրը ինքնակամ պետք է ընդհատեր արձակուրդը եւ այս օրհասական պահին վերադառնար աշխատանքի՝ հրաժարվելով մինչեւ վերջին օրը հանգիստը վայելելուց, ինչպես, օրինակ, իշխանությունների կողմից «մերժված» կաթողիկոսն ընդհատեց Իտալիա կատարած այցը եւ վերադարձավ։

Նիկոլ Փաշինյանը երեկ եւս մեկ արտասովոր որոշում է ընդունել՝ ուժը կորցրած է ճանաչել իր նախորդ որոշումը, որով սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակություն պետք է գործուղվեր Ռուսաստան՝ մասնակցելու ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։

Թե ինչու է վարչապետը միջոցառումից տասն օր անց որոշել չեղարկել այն, պաշտոնապես ճշտել չհաջողվեց․ կառավարությունում այս օրերին գրեթե չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Բայց այս քայլը մի տեսակ խռովածի որոշման է նման։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ