14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար. երևի թե՝ ամենաբարձր գինը. Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ խոսել է պատերազմի ավարտի մեկ տարվա մասին։ «Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է վերաիմաստավորել և գնալ առաջ՝ արդեն մեր սխալների վրա սովորելուց հետո։ Մատերի արանքով չենք կարող նայել այս մեծ ցավին, որովհետև մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար։ Երևի թե ամենաբարձր գինն […]

Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից», – ասված է Փաշինյանի որոշման մեջ: Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, […]

Լուսադեմին Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից մեկ տարի է անցել: Այդ կապակցությամբ լուսադեմին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա զինված […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 67 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1121 նոր դեպք

Նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 285 057-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 9152 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1121 նոր դեպք: Ունենք 2191 առողջացած, 62 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]

Ցանկացած հարևանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել»․ Խաչատուր Սուքիասյան․ news.am

Այս պատերազմից այն դասը քաղեցինք, որ պետք է կազմակերպված լինենք. այս պատերազմը մեզ ասաց, որ շատ սխալ ենք համակարգերը ստեղծել, որոնք պետք է մեզ պաշտպանեին, որ պետք է մեզ պաշտպնեինք, պետք է զոհեր չունենայինք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի […]

Արցախի հայության՝ իրենց հայրենի հողում անվտանգ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի […]

Հաղթանակած պարտությունից մեկ տարի անց. «Ժողովուրդ»

Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից մեկ տարի է անցել: 44 օր «հաղթելու ենք» կարգախոսով ապրող հանրությունը ցավոտ իրականության մասին տեղեկացավ անակնկալ կերպով: Մոտ 30 տարի հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած 7 շրջաններից զատ, Ադրբեջանին անցան նաեւ ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ու Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ցամաքային կապ ապահովել […]

114 գերի է վերադարձվել. կառավարությունը պատասխանել է «Հայաստան» խմբակցությանը. «Ժողովուրդ»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից պատասխան է ուղարկվել «Հայաստան» խմբակցությանը՝ նրանց հարցապնդման վերաբերյալ, որը պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում: Հարցապնդման մեջ ներկայացված է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից ուղարկված վեց հարցի պատասխան: Օրինակ՝ դրանցից մեկով ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է իմանալ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց թիվը: Ըստ այդմ, պատասխանի մեջ նշվում է, որ […]

Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան. «Հրապարակ»

Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։ Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը եւ կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։ Նա այսօր կժամանի Հայաստան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված