Ադրբեջանն ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով վտանգել է Սիսիանի և այլ համայնքների բնակչության կյանքը, բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից․ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի ներխուժումներին։ «Ադրբեջանական զինված ուժերի նոյեմբերի 14-ից հանցավոր արարքներով ու ներխուժումներով, իսկ նոյեմբերի 16-ից նաև ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով լրջորեն վտանգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը: Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի […]




































