05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը կանչվել է հարցաքննության

ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանը կանչվել է հարցաքննության։

Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հրաչյա Մուշեղյանից ծանուցում է ստացել այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։

«Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․

Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։ Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով՝ այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,-հայտնել է փաստաբանը։

Նա նշել է, թե «այս իրավական խայտառակության» մնացած մանրամասները կներկայացնի հաջորդիվ։

«Համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու», – ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ