28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արման Թաթոյանի մաստեր կլասը ԱՄՆ-ում»․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արման Թաթոյանի մաստեր կլասը ԱՄՆ-ում
Հետևում եմ Արման Թաթոյանի ամերիկյան այցին: Արևմտյան ափում Թաթոյանի պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել Հայ Դատի գրասենյակի կողմից: Թաթոյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունենում համայնքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ակադեմիական շրջանակների, նահանգային և ֆեդերալ պաշտոնյաների հետ:
ՄԻՊ Թաթոյանը ոչ միայն Հայաստանի ամենից ակտիվ և արդյունավետ պետական պաշտոնյան է, այլև արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում:
Ի տարբերություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, Թաթոյանը չի խորշում հանդիպել Քալիֆորնիայի հայ համայնքի ակտիվի հետ, չի կիրառում ֆլիլտրեր՝ հանդիպման մասնակիցների նկատմամբ: Այս առումով Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ:

Թաթոյանը ամերիկացիներին և ամերիկահայերին ներկայացնում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ինչը կարծես Հայաստանի հանրային դիվանագիտության առաջնահերթություն չի համարվում:

Ցավալի է, որ նման կարևոր այցի կազմակերպման և լուսաբանմանման հարցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը որևէ կերպ չի աջակցել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ