ԱԺ նախագահի համար նոր մեքենա են գնում. «Ժողովուրդ»
ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաների պարկը վերածվել է մեքենաների խրտվիլակների հավաքատեղիի: Ավտոմեքենաները ավելի շատ նորոգվում են, քան ծառայում: Եվ, ահա այս իրավիճակը շտկելու համար ԱԺ ղեկավարությունը քայլեր է անում եւ որոշել է սկսել իրենից: ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահին սպասարկող այժմյան ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի […]





































