«Նիկոլ, դավաճանությունը չես մարսելու, լավ կլինի 14։00–ին գաս ու ասես՝ ո՞նց ես ծախել հայրենիքը». Հայկ Մամիջանյան
168.am
168.am
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Սկսվեց համաֆեյսբուքյան սուգ-շիվանը… Արձանագրում եք, որ ինչ անեք,ախքը ասեց Գորիս-Կապանը Որոտանով-Շուռնուխով տվել են, ադրբեջանը մաքսակետեր է դնելու արդեն կեսգիշերից սկսած… Հետո՞, արձանագրեցինք ու անցնենք առա՞ջ դուխով գրեք, դուխով գրենք, բոլորդ գրիչ եք դարձել…ամոթ ինձ, ամոթ քեզ, ամոթ բոլորիս, ամոթ մի ամբողջը ժողովուրդ կոչվածի, […]
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելի Կնեսետում, հերթական անգամ ներկայացվել է, Իսրայելի պետության կողմից, 1915թ. Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման օրենքի նախագիծ։ Այս անգամ, նախաձեռնությունը «Լիքուդ» և «ՇԱՍ» խմբակցությունների մի քանի պատգամավորներինն է։ Օրինագծի հեղինակներից մեկն Իսրայելի Կնեսետի նախկին նախագահ, Լիքուդ կուսակցության ներկայացուցիչ Իյոել Էդելշտեյնն է։ Դեռևս 2017թ., երբ պարոն […]
Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ հիման վրա է որոշվել՝ որ հատվածները, որտեղ ադրբեջանական սահմանակետեր են տեղադրվում, ադրբեջանական են։ Գրիգորյանը նկատեց՝ ողջամտության տրամաբանության և 1920-ականների քարտեզի, թեպետ սահմանազատում դեռ չի էլ իրականացել։ «Կա ողջամտություն […]
Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ խոսեց։ «Հերթական անգամ փորձում է մոլերեցնել ժողովրդին։ Մեր հայրենիքի տարածքը թուրքին տալով՝ սուտ է խոսում, թե՝ գիտեք, էդ հատվածը տվել ենք, որ ուրիշ բան չտանք։ Ամեն օր սուտ խոսելով նա շատ ավելին է […]
Կառավարության այսօրվա նիստին մասնակցում է նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ ու մաղթեց հաջողություններ: «Երկրորդ կին մարզպետն է տիկին Բաղդասարյանը», – ասաց նա: Նազելի Բաղդասարյանն էլ շնորհակալություն հայտնեց, որ վստահել են իրեն: «Լիահույս եմ, որ այն բեռը, որ դրված է իմ ուսերին, կկարողանամ իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով ու […]
Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք կառավարությունից պատասխան են պահանջում, թե ով կամ ինչու է թույլ տվել, որ Գորիս-Կապան ճանապարհն այլևս թշնամական հսկողության տակ է անցել։ «ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ՝ մաքսակետ։ Ավելին, հպարտանում են, որ իրենք են թույլ տվել։ Մեր ամեն մեկի պարտքն է պատասխան պահանջելու այն դավաճանական գործողությունների […]
Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն, հայտարարում է ՄԻՊ աշխատակազմը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից […]
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում: «Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային-անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ. ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում […]
Նոյեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 521 դեպք, որոնցից 287 856-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 13 310 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք: Ունենք 1522 առողջացած, 36 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի […]
























