22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հիմա կա՛մ ՀՀ գործող իշխանությունները պետք է ինքնակամ «կտրեն» Ռուստամ Բաքոյանի ականջները, կա՛մ․․․». «Սինջար եզդիների ազգային միավորում»

Օրերս լրատվամիջոցները հրապարակեցին Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանի մեկնաբանությունը և իր ու ԱԺ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրությունից և համայնքի ղեկավարի կողմից փոխանցված տեղեկատվությունից հստակ երևում է, որ պատգամավոր Բաքոյանը սուտ մեղադրանքներ է հնչեցրել Սլավիկ Սալոյանի հասցեին և վերջինս փորձել է հեռախոսազանգի միջոցով պարզել սուտ տեղեկություններ տարածելու պատճառներն ու հիմքերը։ Խոսակցության ընթացքում Ազգային Ժողովի իշխող թիմի պատգամավորը ի պատասխան Թլիկ Համայնքի ընտրված ղեկավարի հարցին սպառնում է «կտրել նրա ակնաջները», իսկ երբ Սալոյանը հանդիմանում է նրան պատգամավորը սպառնալիք և սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում։

Պատգամավորի գործողությունները վկայում են առերևույթ քրեորեն հետապնդելի արարքի մասին, որոնք պատժելի են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Սլավիկ Սալոյանն արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Կատարվածի մասով հատկապես կարևոր է իշխանությունների կողմից ստանալ քաղաքական գնահատական Ռուստամ Բաքոյանի հակաօրինական գործողությունների վերաբերյալ։ Ազգային Ժողովը չի կարող ունենալ ՀՀ անունից հանդես եկող պատգամավոր, որը սպառնում է քաղաքացուն «կտրել ականջները» և սեռական բույթի հայհոյանքներ է հնչեցնում իր զրուցակցի ծնողների հասցեին։

Հիմա կամ Հայաստանի գործող իշխանությունները պետք է ինքնակամ «կտրեն» Ռուստամ Բաքոյանի ականջները, կամ կատարվածի պատասխանատվությունը ընկնում է նաև գործող իշխանությունների վրա։ Իշխանությունների անգործությունը կընդունվի, որպես լիակատար աջակցություն Ռուստամ Բաքոյանին և կդիտարկվի իշխանությունների կողմից ազգային խտրականության և ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման խրախուսում։

Նման եզրահանգման գալուն չի խանգարում անգամ այն, որ Ռուստամ Բաքոյանը ներկայանում է եզդի համայնքի անունից։ Պետք է նկատել, որ նա եզդի համայնքից որևէ քվե չի ստացել ԱԺ ընտրությունների ընթացքում և ուղիղ կերպով եզդի համայնքի ընտրված ներկայացուցիչ չէ։

Մենք շարունակելու ենք հետևողական լինել Ռուստամ Բաքոյանի օրենքով պատժելու գործում և առաջիկայում համապատասխան դիմումներ ենք ներկայացնելու ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի պատգամավոր Բաքոյանի վարքագիծը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորվի, ինչպես նաև դիմելու ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Առանձին նամակով դիմելու ենք նաև ԵԽ երևանյան գրասենյակին և միջազգային այլ կառույցների։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ