Նախատեսում ենք ունենալ առնվազն 400-450 մվտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ. Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը՝ նշելով, թե նախատեսում են այնպես անել, որ առկա կայանի շահագործման ավարտին արդեն նոր էներգաբլոկը կհանձնվի շահագործման։ «Այս նախագծում մեր գլխավոր գործընկերը «Ռոսատոմն» է և միասին երկու ուղղությամբ աշխատանք ունենք. վերանորոգման կամ նոր սարքավորումների ձեռբերման փուլն ավարտեցինք […]





































