02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իսկ ո՞վ է Իլհամ Ալիրևի երազների մասին պատմել պարոն Քոչարյանին. Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին, որը նշել էր, թե Ադրբեջանի նախագահ Ալիևը վատ երազներում է տեսնում Ռոբերտ Քոչարյանին:
«Իսկ ո՞վ է Իլհամ Ալիրևի երազների մասին պատմել պարոն Քոչարյանին, հետաքրքիր է, երազներն իրար պատմո՞ւմ են», – հետաքրքրվեց Կոնջորյանը:
Նա նշեց՝ եթե ինչ-որ մեկի մոտ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված վատ երազ է, ապա Հայաստանի  համար 10 տարի վատ իրականություն է եղել:
«Երբ խոսում եք  Ռոբերտ Քոչարյանի ներդրումների մասին, հիշեք շատ մեծ ներդրում, որ Քոչարյանն արել է Արցախի համար. Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնելն է, որքան էլ դուք փորձեք դրանից հրաժարվել, դա ձեզ հետապնդելու է որպես վատ երազ կամ, ավելի ճիշտ, իրականացված մղձավանջ», – ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ խորհրդարանի անդամներին մաղթելով անուշ քուն ու լավ երազներ:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ